Դերասան Բաբկեն Չոբանյանը հանդիպում-զրույց ունեցավ Շառլ Ազնավուր քոլեջի ուսանողների հետ
Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը հանդիպում-զրույց ունեցավ քոլեջի «Դերասանական արվեստ», «Էստրադային արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտություններում սովորող ուսանողների հետ։
Մինչ հանդիպումը քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի ուղեկցությամբ Բաբկեն Չոբանյանը շրջեց քոլեջում, եղավ մասնագիտական լսարաններում և իհարկե՝ նաև հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում։
Իսկ արդեն քոլեջի դահլիճում, ժամանակակից կինոյի և թատրոնի անվանի դերասանը ուսանողների հետ հանդիպմանը կիսվեց իր մասնագիտական փորձով, պատմեց ոլորտում ունեցած փորձառությունների ու հաղթահարած դժվարությունների մասին։
Հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպումը խորացրեց ուսանողների պատկերացումները դերասանական մասնագիտության առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով արվեստում ճշմարտացիության, նվիրվածության և ինքնարտահայտման կարևորությունը։ Իսկ Չոբանյանի մասնագիտական դիտարկումները ոգեշնչեցին ուսանողներին։