Վրեժ Ցոլակի Կիրակոսյան  Տնօրեն, պրոֆեսոր

Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք տեղեկատվություն քոլեջի պատմության, գործունեության, կառուցվածքի, զարգացման ծրագրերի, իրականացվող կրթական ծրագրերի, մատուցվող ծառայությունների, կառավարման, ինչպես նաև ուսանողական առօրյայի վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել քոլեջի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ ևս կշարունակի Ձեզ համար լինել փնտրված և օգտակար հարթակ, որտեղ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում եմ արդյունավետ համագործակցություն:

Ծնվել է 1983թ. հունվարի 5-ին ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում, մանկավարժի ընտանիքում: 1990-1999թթ. սովորել և ավարտել է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ և վարքով: 1999-2004թթ. սովորել և ավարտել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ` ստանալով իրավագետի որակավորում: Ուսման տարիներին հասել է հաջողությունների, եղել է առաջադեմ ուսանող: 2002թ. մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները» թեմայով 3-րդ հանրապետական կոնֆերանսին, ստացել մրցանակ հետաքրքիր զեկույցներով հանդես գալու և ակտիվ մասնակցության համար: 2003թ. մասնակցել է «ՀՀ Սահմանադրական իրավունք» կենտրոնի կողմից անցկացվող «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական 5-րդ օլիմպիադային, ստացել պատվոգիր: 2003թ. մասնակցել է ՀՀ-ում անցկացվող «Ֆիլիպ Ջեյսապի» անվան միջազգային դատախաղ-մրցույթին, ստացել է 2-րդ տեղի թիմային մրցանակ: 2004թ. մասնակցել է «Դո-ռե-մի» հանրապետական երգի միջազգային մրցույթին, ստացել է դիպլոմանտի մրցանակ: 2004թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2005թ. մասնակցել է Աջարիայի Հանրապետությունում կայացած «Ոսկե Նեպտուն» կովկասյան միջազգային երգի մրցույթին, ստացել է անհատական դիպլոմ, խմբերգային 1-ին տեղի մրցանակ: 2005-2007թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում` որպես փոխտնօրեն և իրավունք առարկայի ուսուցիչ: 2007թ. մասնակցել է Սիրիայի Հանրապետությունում անցկացվող «ԲԱԱՍ 27-րդ» միջազգային երգի ամենամյա մրցույթին: Ստացել է «Գրան պրի» գլխավոր մրցանակ, ոսկե մեդալ: 2011թ. ՀՀ-ում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «X-Factor» երգի համաշխարհային հեռուստաշոու-մրցույթի առաջին եթերաշրջանին: Արժանացել է հաղթողի մրցանակին և արդյունքում պայմանագիր կնքել համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության հետ: 2011թ. մասնակցել է մենահամերգ-երեկոյի քաղաք Ստեփանավանում` Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում: 2011թ. հանդես է եկել մենահամերգով ՀՀ քաղաք Տաշիրի քաղաքային մշակույթի պալատի դահլիճում: 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ մշակույթի նախարարի կողմից 09.20.2011թ. №709-Ա հրամանով շնորհվել է «Պատվոգիր» ՀՀ-ում մշակութային կրթության ոլորտում ունեցած ավանդի համար: 2011թ. հոկտեմբերին կատարել է համերգային շրջագայություն Իրանի Իսլամական Հանրապետությունում, քաղաք Թեհրանում, երկու համերգով հանդես է եկել Արարատ մարզահամալիրում: 2012թ. ՀՀ Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում հանդես է եկել համերգով` հայ էստրադային աստղերի մասնակցությամբ: 2012թ. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության հրավերով իրականացվել է Ջոակինո Անտոնիո Ռոսինիի La Danza (Tarantella: Napolitana) ստեղծագործության ձայնագրում Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն-օրկեստրի նվագակցությամբ և տեսահոլովակի նկարահանում: 2013թ. թվականից եղել է ազգային նախընտրական փուլի կազմակերպիչ և ՀՀ մասնակիցների ղեկավար «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթում: 2013թ. թվականից եղել է հայկական պատվիրակության ղեկավար և ժյուրիի անդամ «ՌիգաՍիմֆոնիա» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնում: 2013թ. համագործակցել է «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ, ցուցաբերել աջակցություն դիաբեթով հիվանդ երեխաներին: 2013թ. ՀՀ-ում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «Պրեմիերա» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանին, որի արդյունքում տեղի է ունեցել նոր հեղինակային երգի ձայնագրում և տեսահոլովակի նկարահանում: 2013թ. համագործակցել է «Էխո» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության հետ` հանդես գալով բարեգործական համերգով` նվիրված հաշմանդամ երեխաների աջակցությանը: 2013թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող միջազգային «Դուետ» նախագծին: 2013թ. Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող «BOZTORGAY» երգի, պարի միջազգային ամենամյա մրցույթին եղել է ժյուրիի անդամ և ղեկավարել ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների պատվիրակությունը: 2013թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ-ն «Славянский Базар-2013» երիտասարդ կատարողների էստրադային երգի ամենամյա միջազգային մրցույթում և արժանացել է դիպլոմատի: 2013թ. Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ` Լորետ դե Մարում անցկացվող «OPUS-2013» ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ղեկավարել ՀՀ-ն ներկայացնող մասնակիցներին: 2013թ. ՀՀ ամենամյա մշակութային մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա հայտնություն-2013» նոմինացիային: 2014թ. Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2014թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հեռուստամարաթոն-դրամահավաքին, որի նպատակն էր աջակցել Գյումրի քաղաքում «ԹՈՒՄՈ» կենտրոնի ստեղծմանը: 2014թ. համագործակցել է «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ, ցուցաբերել աջակցություն դիաբեթով հիվանդ երեխաներին: 2014թ. սեպտեմբերից հրավիրվել է նկարահանման «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերությամբ արդեն երրորդ եթերաշրջանը սկսած «ՏՆՓԵՍԱ-3» բազմասերիանոց սիթքոմի նկարահանմանը` որպես նոր կերպարային դերասան: 2015թ. մայիսին տեղի է ունեցել համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության կողմից Gioacchino Rossini-ի «La Danza: Tarantella Napoletana» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակի և ձայնասկավառակի պրեմիերա (Մոսկվա-Լոնդոն-Երևան): 2016թ. ՀՀ-ում «Paparazzi Life» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա նեոդասական երգիչ» նոմինացիային: 2016թ. Մակեդոնիայի Հանրապետությունում` Սկոպյե և Ստրուգա քաղաքներում Մակեդոնիայի մշակույթի նախարարության և հանրային հեռուստատեսության կողմից իրականացվող «EZERSKI BISER» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար: 2016թ. ՀՀ-ում «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԱՏ-2016» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է հրավիրված ժյուրի: 2017թ. Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար: 2017թ. Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2017» երգի միջազգային մրցույթին ղեկավարել է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը: 2007-2017թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մշակույթի պետական քոլեջում` որպես փոխտնօրեն: 2007-2017թթ. որպես տնօրեն ղեկավարել է ՀՀ-ում ամենահեղինակավորներից մեկը համարվող «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերությունը, «Դո-ռե-մի» վոկալ դպրոցը: 2017թ. Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության ամենամյա «A21TV» միջազգային մշակութային մրցանակաբաշխությանը եղել է ժյուրիի անդամ: 2017թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի կողմից ընտրվել է քոլեջի տնօրեն և աշխատոել է մինչ 2020թ . սեպտեմբերի 17-ը քանի որ ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պոտական քոլեջը վերամիավորվել են և ստղծվել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ : 2018թ. Բելոռուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող «Зорныя кветкi 2018» արվեստների միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար: 2018թ. Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքում անցկացվող ամենամյա «ALTIN MIKROFON» երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցի ղեկավար: 2018թ. մայիսի 25-ին Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի խորհուրդը մշակույթում և արվեստում ունեցած ստեղծագործական և մանկավարժական բեղմնավոր գործունեության համար շնորհել է ակադեմիայի Պատվավոր պրոֆեսորի կոչում: 2018թ. ղեկավարել և իրականացրել է ամենամյա «Славянский Базар-2018» միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլը, որի արդյունքում ընտրվել են Հայաստանը ներկայացնող մասնակիցները: 2018թ. Բելոռուսի Հանրապետության Նավապոլացկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Xali Xalo-2018» երգի միջազգային մրցույթին եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2018թ. Երևան քաղաքում անցկացվող ամենամյա «Ութերորդ հնչյուն» համահայկական մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի նախագահ: 2018թ. Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության ամենամյա «A21TV» միջազգային մշակութային մրցանակաբաշխությանը եղել է ժյուրիի անդամ: 2018թ. Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում «Ազգի ապագան» նախագծի ամենամյա մրցանակաբաշխությանը եղել է հատուկ հյուր: 2018թ. ՀՀ-ում «Հանդես մրցանակաբաշխությանը» ստացել է մրցանակ՝ «Տարվա լավագույն ձայն»: 2019թ. նշանակվել է ՀՀ վարչապետին առընթեր Հայաստանի Հանարպետության հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ: 2019թ. մայիսին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող ամենամյա «BOZTORGAY» երգի, պարի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2019թ. հունիսին Իտալիայի Պինետո քաղաքում տեղի ունեցած «Ստեղծագործություն առանց սահմանների-2019» միջազգային մրցույթում եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող պատվիրակության ղեկավար: 2019թ. հուլիսին Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնին եղել է միջազգային ժյուրիի անդամ: 2019թ. հուլիսին Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2019» երգի միջազգային մրցույթին ղեկավարել է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը և եղել ժյուրիի անդամ: 2019թ. օգոստոսին Լիտվայի Հանրապետությունում «Поланга-2019» միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2019թ. մասնակցել է Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос 8» շոու-ծրագրին` մինչ «Ձայնային մենամարտ» փուլ: 2020թ. հուլիսին Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավար: 2020թ. մայիսին Իտալիայի Հանրապետությունում կայացած առցանց երգի '' Managment Italian Festivals 2020'' միջազգային մրցույթի ժյուրիի անդամ: 2020թ. սեպտեմբերին 20-ին տեղի է ունեցել ՛՛Զինվորին՛՛ երգի տեսահոլովակի պրեմիերան: 2020թ. հունվարի 1-ին տեղի է ունեցել ՛՛Պարոնայք սպաներ՛՛ երգի տեսահոլովակի պրեմիերան,որը նկարահանվել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի իր սաների հետ: 2021թ. հունվարի 6-12-ը Բելոռուսի Հանրապետությունում կայացած առցանց արվեստների միջազգային մրցույթ-փառատոն '' Арт Парад в Витебске'' մրցույթի ժյուրիի անդամ: 2021թ. փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Սիրում եմ քեզ» երգի տեսահոլովակի պրեմիերան: 2021թ. մարտի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի կառավարման խորհրդի կողմից ընտրվել է քոլեջի տնօրեն և աշխատում է մինչ օրս: 2021թ․ ապրիլ- հունիս ամիսներին "Դար 21TV" հեռուստաընկերությունում "Miss Singer Armenia" հեռուստաշոուի մարզիչ-ժյուրի։ 2021թ․ մայիս Հայաստան Երևան մանկական և երիտասարդ կատարողների "Հարմոնիա" երգի հանրապետական մրցույթում ժյուրիի նախագահ։ 2021թ․ մայիսի 26-հունիսի 3-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող ամենամյա «BOZTORGAY» երգի, պարի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ: 2021թ․ մայիսի 22-ին Հայաստան, Երևան ամենամյա "Fashion show Kwisty 2021" նորաձևության երեկոյի հատուկ հյուր։ 2021թ․ հուլիսի 6-16-ը Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավար: 2021թ․ օգոստոսին Հայաստան, Երևան "8-րդ հնչյուն" արվեստների ամենամյա հանրապետական փառատոնում եղել է ժյուրիի նախագահ։ 2021թ․ նոյեմբերի 10-13-ը Հայաստանում "Golden voice 2021" երգի ամենամյա միջազգային մրցույթում ժյուրիի անդամ։ 2021թ դեկտեմբերի 2-ին "Կենտրոն" հեռուստաընկերության կողմից կազմակերպած "Միսս Երևան 2020" մրցույթում՝ ժյուրիի անդամ։ 2021թ․ դեկտեմբերի 3-ին արժանացել է "AAD" ամենամյա մրցանակաբաշխություն՝ "Նվիրյալ Հայորդի" մրցանակի։ 2021թ․ դեկտեմբերի 7-10-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած ԱՊՀ երկրների 15-րդ ամենամյա "Դելֆյան խաղեր"-ում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2021թ․ դեկտեմբերի 10-13-ը Ղազախստանի հանրապետության Կոստանայ քաղաքում կայացած "ALTIN MiKROFON 2021" ամենամյա 18-րդ երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2021թ․ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել երգիչ Հարություն Խաչատրյանի հետ "Դու կաս" զուգերգի տեսահոլովակի պրեմիերան։ 2022թ․ հունվարի 8-12-ը Բելառուսի հանրապետության Վիտեբս քաղաքում կայացած "ART Parad" արվեստի ամենամյա մրցույթ-փառատոնում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2022թ․ փետրվար-հունիս "21TV" հեռուստաընկերության "Երբ երգում են մեծերը։ հեռուստանախագծում ժյուրիի անդամ։ 2022թ․ մարտի 12-ին Հայաստան, Երևան․ ղեկավարել և իրականացրել է ամենամյա «Славянский Базар-2022» միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլը, որի արդյունքում ընտրվել են Հայաստանը ներկայացնող մասնակիցները: 2022թ․ ապրիլ 21-25-ը Ղազախստանի հանրապետության Կոստանայ քաղաքում կայացած "ALTIN MiKROFON 2022" ամենամյա 19-րդ երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար: 2022թ ապրիլ-հունիս ամիսներին "21TV" հեռուստաընկերության հետ համատեղ իրականացրել է "Music club" երաժշտական հեռուստանախագծի առաջին եթերաշրջանը։ 2022թ․ մայիսի 28-29-ը Հայաստան, Երևան․ մանկական և երիտասարդ կատարողների "Հարմոնիա" երգի հանրապետական մրցույթում ժյուրիի անդամ։ 2022թ․ հունիսի 10-ից 13-ը Ղազախստանի հանրապետության Ակտոբե քաղաքում ամենամյա "Elim Menin" ղազախ լեգենդար կոմպոզիտոր Բեյբիթ Օրալուի անվան երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և Հայաստանի պատվիրակության ղեկավար։ 2022թ․ հունիս 15-ին Հայաստան Երևան․ "Միսս ուսանողուհի" ամենամյա մրցույթում՝ ժյուրիի անդամ։ 2022թ հունիսի 17-ին Հայաստան, Երևան ամենամյա "Fashion show Kwisty 2022" նորաձևության երեկոյի հատուկ հյուր և ժյուրիի անդամ։ 2022թ․ հուլիսի 14-26-ը Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2022» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավար և երիտասարդ կատարողների մրցույթում ժյուրիի անդամ: Մասնակցել է ՀՀ-ում բազմաթիվ համերգների, շոուների` կազմակերպված «Շանթ», «Արմենիա», Հայաստանի Հանրային, «Կենտրոն», «Հ2» հեռուստաընկերությունների կողմից, տարբեր ռադիոկայանների երաժշտական ծրագրերի: Բարեգործական համերգներով ելույթներ է ունեցել զորամասերում, մանկատներում, ծերանոցներում: Հայրը` Ցոլակ Սերոբի Կիրակոսյան, մասնագիտությամբ մաթեմատիկ, մանկավարժ, 1965-2005թթ. որպես տնօրեն ղեկավարել է Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը: Մահացել է 2010թ.: Մայրը` Ալմաստ Սեդրակի Սավթալյան, մասնագիտությամբ բանասեր, մանկավարժ-դասախոս: Ամուսնացած է, ունի երկու որդի:


Cart

Cart is empty.