Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • ԵՄԱՊՔ-ն կանվանակոչվի Շ.Ազնավուրի անվամբ. ԿԳՄՍՆ-ն ու «Ազնավուր» հիմնադրամը հուշագիր են ստորագրել

ԵՄԱՊՔ-ն կանվանակոչվի Շ.Ազնավուրի անվամբ. ԿԳՄՍՆ-ն ու «Ազնավուր» հիմնադրամը հուշագիր են ստորագրել

Դեռևս 2018 թվականին, Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև, հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը այցելեցին քոլեջ, հանդիպեցին ինչպես քոլեջի  ղեկավարության, այնպես էլ ուսանողների հետ: Հանդիպումների արդյունքում կողմերը համաձայնության եկան քոլեջի  անվանակոչման հարցում:

Սակայն, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի և արդյունավետության բարձրացման քաղաքականության շրջանակներում հայտարարվեց, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ 2020 թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ կայացվեց միավորման որոշումը, իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվեց «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի

Այնուհետև Ազնավուր» հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն նախատեսեցին ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որով կամրագրվի քոլեջի զարգացման ռազմավարության շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հաստատության՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչման նախաձեռնումը, ինչպես նաև հիմնադրամի և նորաստեղծ քոլեջի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Այսօր արդեն համագործակցության հուշագիրը կյանքի է կոչվել` ՀՀ ԿԳՄՍՆ-ում: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:




Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ:

«Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը:


«Կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարևոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու և արտիստի անունը պահելու, այլև նրա կարևոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, և գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ և Հայաստանի անունը բարձր պահել»,-հանդիպման ժամանակ ասել է «Ազավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն ու շեշտել, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել և մեծ կարևորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը:



Նշենք, որ հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելով այն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:


Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը:


«Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը:


Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով:

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021