Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Օրերս ԵՄԱՊՔ-ն, «Բաբաջանյան - 100» ծրագրով, Մարտունի քաղաքում էր․ տեսանյութ

Օրերս ԵՄԱՊՔ-ն, «Բաբաջանյան - 100» ծրագրով, Մարտունի քաղաքում էր․ տեսանյութ

Օրերս, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներից կազմված նվագախումբը, «Բաբաջանյան-100» ծրագրով, հանդես եկավ Մարտունի քաղաքի Մշակույթի պալատում: ԵՄԱՊՔ-ի «Գործիքային արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտության ուսանողները, «Բաբաջանյան-100» ծրագրի շրջանակներում կայացած համերգի ընթացքում, դասախոս, երաժշտախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ, անթերի ելույթներով ու բաբաջանյանական գործերի ուրույն կատարմամբ, արժանացան մարտունեցիների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափերին:





Համերգային երեկոն, «Ազգ իմ փառապանծ» երգի կատարմամբ, եզրափակեց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Գեղարքունիքի սիրելի բնակչություն, մաղթում եմ, որ պինդ մնաք: Բոլորդ հայրենասեր մարդիկ եք, որոնց թվում շատ ընկերներ ունեմ»,- մինչ կատարումը ասաց Վ. Կիրակոսյանն ու հավելեց. «Այս ծրագիրն առհասարակ ոչ միայն Մարտունիի համար է, այլ փորձում ենք ներկայացնել հանրապետության բոլոր մարզերում, քանի որ տարին բաբաջանյանական է: Փորձում ենք համաշխարհային լեգենդի երաժշտությունը փոխանցել, սերմանել մեր սերունդներին, առանց որևէ քաղաքական ու ֆինանսական ակնկալիքների»,- ապա դիմեց հանդիսատեսին. «Ուզում եմ, որ գնաք տուն և փոխանցեք ձեր ընտանիքներին, որ արվեստի գեղեցիկ ու հրաշալի երեկոյի եք մասնակցել: Այնպես արեք, որ ձեր սերունդները ճանաչեն Առնո Բաբաջանյանի արվեստը, մի գուցե վաղը, կամ մի քանի տարի անց, ձեր բալիկները  կերգեն կամ աշխարհին կներկայանան Բաբաջանյանով: Սա է մեր քոլեջի գոյության ու արարելու իմաստը: Ուզում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրին, լույս լինի բոլորիս ընտանիքներում»,- մաղթեց ԵՄԱՊՔ տնօրենն ու դիմելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց. «Բոլոր աղջիկները, ովքեր ամուսնացած չեն, թող բալիկներ ունենան, իսկ ովքեր էլ ունեն, թող էլի ու էլի ծնեն բալիկներ, այսօր մեր երկրին շատ բալիկներ են պետք»:











Համերգի մանրամասները` դիտեք տեսանյութում.


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021