Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • ԵՄԱՊՔ-ի և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց․ (տեսանյութ)

ԵՄԱՊՔ-ի և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց․ (տեսանյութ)

Օրերս, վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ձմեռային այգին, չնայած ցրտաշունչ եղանակին, առավել ջերմ էր։ Այգում թևածում էր Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ ուսանողների ջազային կատարումները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ։




ԵՄԱՊՔ-ի նվագախմբի երաժիշտների հնչյունների և երգող արտիստների կատարումների ներքո հանդիսատեսը, թանգարանի աշխատակիցների հետ միասին, այգու եղևնիներին ու ծառերին տոնական տեսք տվեց՝ զարդարելով։



Խորհրդանշական այս միջավայրում ԵՄԱՊՔ-ի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենները համագործակցության և փոխըմբռնման հուշագիր կնքեցին։

Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, ԵՄԱՊՔ-ի ուսանողների համար թանգարանը, որպես պրակտիկ հարթակ տրամադրելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։



«Մենք տարին ինչպես սկսել, այնպես էլ ավարտում ենք՝ մշակութային։ Սա խորհրդանշական է քանի որ մենք գտնվում են վարպետի այգում։ Կուզենամ, որ այս հուշագիրը ևս խորհրդանշական լինի այն առումով, որ մեր ուսանողները և աշխատակիցները ունենան հնարավորություն, մշտապես այցելելու վարպետի տուն- թանգարան, ծանոթանալու նրա գրական ժառանգությանը»,- ասաց ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու խոստացավ ուսանողների հետ բազմաժանր, հետաքրքիր միջոցառումներով հաճախ լինել վարպետի այգում։


«Այս հուշագրով Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ այսօր սկիզբ ենք դնելու մի հետաքրքիր համագործակցության։ Ինչպես պարոն Կիրակոսյանը շեշտեց, վարպետի այգում ամռանը հաճախակի կունենանք հետաքրքիր միջոցառումներ ԵՄԱՊՔ-ի մասնակցությամբ, քանի որ այս քոլեջն ունի բազմաշնորհ ուսանողներ, որոնք իրենց ներկայությամբ հետաքրքիր կդարձնեն թանգարանի կյանքը»,- վստահեցրեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը։



Ի դեպ, ԵՄԱՊՔ-ն, Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի կողմից, համագործակցության համար արժանացավ շնորհակալագրի։

Մանրամասները՝ դիտե՛ք տեսանյութում․


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021