Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Ձեր ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը»․Վրեժ Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ

«Ձեր ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը»․Վրեժ Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ,  իր շնորհավորական ուղերձն է հղել հայ մայրերին, կանանց և աղջիկներին։

Սիրելի՜ մայրեր, կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում:

Պատահական չէ, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:

Բայց միայն ընտանեկան կյանքով չէ, որ ապրում է հայ կինը: Ի վերջո, քիչ այլ է Մարտի 8-ի խորհուրդը. անձնականի հետ միասին, կնոջ ակտիվ դերը հանրային կյանքով ապրելու և բարիք ստեղծելուն է միտված:

Այսօր մեր երկրի կրթության մշակույթի կայացման գործին լծված են  հազարավոր նվիրյալ  կանայք, որոնցից մի մասն աշխատում են Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։ Նրանք իրենց  բարեխղճությամբ, նվիրումով ու ջանքերով ծառայում են ապագա սերնդի դաստիարակությանը և կրթության ոլորտում առաջընթացի ապահովմանը: Եվ առհասարակ, չկա մի ոլորտ, որն  իրենց ներկայությամբ  չգեղեցկացնեն, առանձին հմայք ու իմաստ չհաղորդեն ու չմղեն առաջ:

Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ, եղե՛ք միշտ ուրախ հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները կյանքում, Արարչի կողմից պարգևած բնության զարթոնքը՝ որպես հովանի ձեզ և ձեր ընտանիքներին:

Սիրով` միշտ Ձեր  Վրեժ Կիրակոսյան

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021