Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ազնավուր քոլեջի ուսանողը դարձել է Սայաթ Նովա աշուղական երգի մրցույթի հաղթող

Ազնավուր քոլեջի ուսանողը դարձել է Սայաթ Նովա աշուղական երգի մրցույթի հաղթող

Օրերս ՀՀ Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Բյուրեղավանի մշակույթի տանը տեղի է ունեցել Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված աշուղական երգի մրցույթ-փառատոնը։ Մարզի համայնքների 15-18 տարեկան շուրջ 30 պատանի կատարողներ ժյուրիին և հանդիսականին ներկայացել են Սայաթ Նովայի ստեղծագործություններով։

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող (դասախոս՝ Սամսոն Պանյան), Չարենցավան համայնքը ներկայացնող 16-ամյա Արմեն Դեմիրճյանն արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակի՝ Գրան Պրիի։ Ինչպես նաև պարգևատրվել է մարզպետի պատվոգրով և մրցանակներով:


Մրցույթի առաջին փուլում Արմենը կատարել է Սայաթ Նովայի «Չիս ասում», իսկ երկրորդ փուլում՝ Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» ստեղծագործությունները՝ քոլեջի դասախոս Գերասիմ Պետրոսյանի նվագակցությամբ։

Արմեն Դեմիրճյանը դարձել է մրցույթի բացարձակ հաղթող, քանի որ, ժյուրիի կազմում հանդես եկող Ազնավուր քոլեջի դասախոս, ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը, մրցույթի կանոնների համաձայն, իր ուսանողին գնահատելու իրավունք չի ունեցել։

Լսումների փուլից հետո մասնակիցներին ողջունել և աշուղական երգի կարևորությունն է ընդգծել փառատոնի պատվավոր հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ Նովա» մշակութային միության ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, բանահավաք-մանկավարժ հյուր Թովմաս Պողոսյանը:


Փառատոնի ժյուրիի կազմը նախագահել է հայ ժողովրդական և աշուղական երգերի անզուգական կատարող, վարպետ-երգուսույց, «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի քամանչահար Մխիթար Քեթցյանը, իսկ ժյուրիի կազմում են եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս, ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը, ժողովրդական երգիչներ՝ Եվա Եգանյանը, Նարեկ Պողոսյանը, Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի վոկալիստ Արմինե Կիրակոսյանը:

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021