Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Պարզապես սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը»,- Լուիզա Ղամբարյանի խորհուրդը՝ Ազնավուր քոլեջի ուսանողներին

«Պարզապես սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը»,- Լուիզա Ղամբարյանի խորհուրդը՝ Ազնավուր քոլեջի ուսանողներին

«Մերօրյա արտիստներին ինքնաճաչումն ու ինքնակատարելագործումն է պակասում։ Արտիստը պետք է նախ ինքն իրեն ճանաչի, որպեսզի կարողանա կերպարին ևս ճանաչել»,- Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ ունեցած վարպետության դաս-հանդիպման ժամանակ ասաց Երևանի Հ․ Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը։



«Եթե ես լինեի բժիշկ չէի կարողանա բեմում Ջուլիետ խաղալ։ Իսկ արտիստը, բեմում կերտում է յուրաքանչյուր կերպար, թե՛ դրական, թե՛ բացասական»,- մասնագիտական նրբություններն ու գաղտնիքներն ապագա դերասանների ու ռեժիսորների համար բացահայտեց Լուիզա Ղամբարյանն ու կիսվեց իր հարուստ փորձով։



«Մեր մասնագիտությանը պետք է նվիրվել։ Արտիստ լինելը հեշտ չէ, կան խնդիրներ, որոնցից խուսափելը շատ դժվար է, բայց մենք սիրելով մեր մասնագիտությունը կարողանում են հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ»,-  Ազնավուր քոլեջի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա», «Էստրադային արվեստ» մասնագիտությունն ուսումնասիրող  ուսանողների հետ իր մասնագիտական դժվարությունների, բախումների ու հաղթանակների մասին պատմեց Լ․ Ղամբարյանն ու խորհուրդ տվեց․ «Նպատակասլաց եղեք, միայն նման մարդը կարող է հասնել բարձունքների։ Եվ, ամենակարևորը, պարզապես սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը»։



Տեքստը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ջանիտա Աթայանի

Լուսանկարները՝  «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ  Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի։

Տեսանյութը՝  «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի

Վարպետության դասի մանրամասները՝ տեսանյութում․

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021