Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Ազնավուր» քոլեջում բացվեց հայ պարարվեստի նվիրյալ Վանուշ Խանամիրյանի Թանգարան-պարասրահը

«Ազնավուր» քոլեջում բացվեց հայ պարարվեստի նվիրյալ Վանուշ Խանամիրյանի Թանգարան-պարասրահը

Այս տարի լրացավ հայ պարարվեստի մեծ նվիրյալ, ՀՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Վանուշ Խանամիրյանի 95-ամյակը։ Սակայն ցավոք Խանամիրյանական տարին ավարտվում է իր ընկալումը չունեցող անտարբեր լռությամբ։ Այդ լռությունը խախտեց արվեստի կաճառ հանդիսացող Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Նա նախ ձեռնամուխ եղավ քոլեջի պարասրահը անվանակոչելու հայկական պարի լեգենդի անունով։ Իսկ այդ ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օր Կիրակոսյանի աշխատասենյակում օրեցօր ավելանում էին Խանամիրյանի իրերը, նախ հայտնի թաշկինակը, հետո համրիչը, ապա հագուստները, մրցանակներն ու այլ կարևոր մասունքներ, որոնք հասունացրեցին քոլեջում փոքրիկ թանգարան ստեղծելու գաղափարը։

Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում հայ պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ պետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Վանուշ Խանամիրյանի թանգարան-պարասրահն իրականություն դարձավ։



Թանգարանի բացման արարողությանը հաջորդեց երաժշտական հատվածը՝ քոլեջի դահլիճում, որի ընթացքում քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողները  հանդիսականին ներկայացրին Վանուշ Խանամիրյանի մի քանի պարային բեմադրություններ, որոնք վերաբեմադրել է լեգենդի ուսանող՝ Ազնավուր քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության բաժնի դասախոս Նելլի Աբովյանը։



Միջոցառման ընթացքում իրենց ելույթներում խանամիրյանական հումորներն ու խորհուրդները մտաբերեցին նրա գործընկերներն ու ուսանողները, իսկ կատարումներով հանդես եկան քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողներն ու շրջանավարտները, այդ թվում և «Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, արդեն սիրված երգիչ Հարություն Մկրտչյանն ու «Ազգային երգիչ» նախագծի ֆինալիստ Դավիթ Կիրակոսյանը։


Հասարակական գործիչ, «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, «Հայաստան, Արցախ, Սփյուռք» AAD.am ամենամյա մրցանակաբաշխության հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը, թանգարանին նվիրեց Վանուշ Խանամիրյանի վերջին ֆոտոսեսիան, որը լեգենդի մահից ամիսներ առաջ իրականացվել է հենց նրա նախաձեռնությամբ։

Լուսանկարները՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մերի Հակոբյանի։

Տեսանյութը՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ալյա Այվազյանի։

Մոնտաժը՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության դասախոս Գեղամ Հախվերդյանի։

Թանգարան-պարասրահի բացման և տեղի ունեցած հանդիսավոր արարողության տեսագրությունը կարող եք դիտե՛լ տեսանյութում․


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021