Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ազնավուր քոլեջի և Արգելոցապարկային համալիրի միջև համագործակցության համաձայնագիր կնքվեց

Ազնավուր քոլեջի և Արգելոցապարկային համալիրի միջև համագործակցության համաձայնագիր կնքվեց

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և  ՀՀ ՇՄ նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր։


«Վստահ եմ, որ այս Համաձայնագրի արդյունքում մեր ուսանողների առջև այս կազմակերպության դռները բաց կլինեն»,- համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։


«Միանշանակ»,- հաստատակամ շեշտեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, ապա հավելեց․ «Այս համաձայնագրով ոչ միայն «Ջրվեժ» անտառպարկի, այլ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի բոլոր տասը հիմնարկների դռները բաց կլինեն «Ազնավուր» քոլեջի ուսանողների համար»։


«Ի գործ» միմյանց ասելուց ու փոխադարձ ձեռքսեղմումից հետո, երկու ՊՈԱԿ-ների տնօրենները պաշտոնական մասից անցան գործնական պայմանավորվածությունների։

Երկկողմ կնքած համաձայնագրի արդյունքում, կողմերը ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան 2023 թվականի ընթացքում։ Քոլեջին հնարավորություն կտրվի կազմակերպել բնապահպանական և էկոկրթական թեմաներով՝ էկոկրթական, էկոճանաչողական և էկոդաստիարակչական միջոցառումներ և դասընթացներ:


Համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Այդ թվում՝ բնապահպանական թեմաներով ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, լուսանկարահանումներ, մշակութային ժառանգության մեկնաբանման և ներկայացման ուղղությամբ նորարական կրթական և այլ ժամանցային ծրագրեր։ Ինչպես նաև Կազմակերպության հիմնարկներում քոլեջի սաները հնարավորություն կունենան անցկացնելու իրենց մասնագիտական-արտադրական պրակտիկաները:

Լուսանկարները՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող՝ Սոնա Մատինյանի

Համաձայնագրի կնքման մանրամասները՝ տեսանյութում․


Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021