Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • «Սերգեյ Փարաջանով 100»․ մեծանուն կինոռեժիսորին նվիրված նոր ներկայացում «Ուսանողական թատրոնում»

«Սերգեյ Փարաջանով 100»․ մեծանուն կինոռեժիսորին նվիրված նոր ներկայացում «Ուսանողական թատրոնում»

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնում» տեղի ունեցավ պարային երաժշտական ներկայացում՝ նվիրված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով» վերնագրված բեմադրության ընթացքում ներկայացվում են դրվագներ և կենսագրական մանրամասներ Սերգեյ Փարաջանովի կյանքից։ 

DSC_5992_resized.jpg

DSC_6104_resized.jpg

Քոլեջի դասախոս Յանա Գաբրիելյանի ռեժիսուրայով բեմադրված ներկայացման ընթացքում կենսագրական մանրամասներն ընդմիջվում են  Փարաջանովի ֆիլմերից և հարցազրույցներից հատվածներով։

Ներկայացման ընթացքում ցուցադրվում են քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների պատրաստած կոլաժներն ու Փարաջանովի ոճով ձևավորված գլխարկները, դասախոս Եվգենյա Համբարձումյանի աջակցությամբ։

DSC_5925_resized.jpgDSC_5951_resized.jpg

Իսկ պարային համարներում մասնակցում են՝ «Պարարվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Սաթենիկ Ավետիսյանի բեմադրությամբ։

DSC_6091_resized.jpg

Սերգեյ Փարաջանովի կերպարում հանդես է գալիս «Դերասանական արվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մրազ Չոլոյանը։

Ներկայացումն արդեն ընդգրկվել է քոլեջի «Ուսանողական թատրոնի» խաղացանկում և նախատեսվում է առաջիկայում շրջագայել հանրապետության տարբեր հանրակրթական հաստատություններում և մշակույթի կենտրոններում։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի:

Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․

Ներկայացման տեսագրությունը դիտեք այստեղ



Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021