Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Հայկական շոուբիզնեսի տիրամայրը կդառնար 70 տարեկան

Հայկական շոուբիզնեսի տիրամայրը կդառնար 70 տարեկան

«Մինչև վերջին շունչս ամեն ինչ անելու եմ ուսանողներիս համար․․․»,- արվեստագետի տեսակ, որն իսկապես մինչև վերջին շունչը նվիրվեց ուսանողներին։ Հայկական երաժշտարվեստում մեծ է նրա ավանդը, որի ստեղծագործական դարբնոցում տարիների ընթացքում թրծվել են հայ երգարվեստի անվանի շատ արտիստներ։

Նադեժդա Սարգսյանն անհատականություն էր, ում ավանդը անփոխարինելի է և անուրանալի:

«Չեմ կարողանում չկա, կա՝ չեմ ուզում»,- հետևյալ կախարդական արտահայտությամբ էր նախատում հայկական երգարվեստի արտիստների կամակորությունն ու ծուլությունը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի, մանկավարժ, արվեստի նվիրյալ  Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 70 տարեկան։

1992 թվականից նա հիմնադրել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնը, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիան և ղեկավարել այն մինչև կյանքի ավարտը։

2003-2017 թվականներին Նադեժդա Սարգսյանը ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը, որը 2020 թվականին Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում այսօր կրում է լեգենդար հայ, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունը։ Իսկ Նադեժդա Սարգսյանի հիմնադրած ավանդույթներն ու կրթական մեթոդները՝ ապագա սերունդների դաստիարակման գործընթացում, այսօր էլ կիրառվում են «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի (Նադեժդա Սարգսյանի ղեկավարման տարիներին 2007 -2017թթ եղել է տնօրենի տեղակալ) և քոլեջում աշխատող Նադեժդա Սարգսյանի գործընկերների ու սաների կողմից։ 

Դեռևս Նադեժդա Սարգսյանի կենդանության օրոք, 2018 թվականից քոլեջի «Երաժշտության» ամբիոնը, ի պատիվ երկարամյա տնօրենի ներդրած ավանդի, կրում է մեծ ուսուցչի՝ Նադեժդա Սարգսյանի անունը։

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021