Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Հատուկ մրցանակ՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից

Հատուկ մրցանակ՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից

Երևանի Շառլ Ազնավուրի  անվան  մշակույթի և արվեստի պետական  քոլեջի և «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական փառատոնի համագործակցության շրջանակում, արդեն երկրորդ անգամ քոլեջը մոնոներկայացումներով մասնակցություն է ունենում միջազգային փառատոնին։

Նոյեմբերի 𝟮9-ից դեկտեմբերի 4-ը Երևանում ընթացած «Արմմոնո 𝗣𝗹𝘂𝘀» 8-րդ միջազգային թատերական փառատոնին քոլեջը մասնակցեց երկու յուրահատուկ իրադարձությունով։

DSC_3700_resized.JPG

DSC_3703_resized.JPG

Նախ, քոլեջի դահլիճում «Դերասանական արվեստ» մասնագիտության շրջանավարտ Գագիկ Խաչատրյանի դերակատարմամբ հանդիսատեսը դիտեց «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացումը՝ դասախոս Անահիտ Մազմանյանի բեմադրությամբ։ 

Ներկայացումը պատմում է հասարակության կողմից լքված, միայնակ անհատի կործանման մասին։ Անպատասխան սիրո պատմություն, որի հետևանքով գլխավոր հերոսը հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ էլ գտնում է իր վախճանը։

Ներկայացումից մանրամասները՝ տեսանյութում․

Փառատոնի հանձնախմբի հետ միասին ներկայացումը դիտեց նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն։

DSC_3637_resized.JPG

DSC_3781_resized.JPG

Իսկ ներկայացման ավարտին բրավոներից ու ծափերից բացի բեմադրիչ, դասախոս Անահիտ Մազմանյանն արժանացավ փառատոնի դիպլոմի իսկ դերակատար Գագիկ Խաչատրյանը «Արմմոնո» փառատոնի կողմից արժանացավ դիպլոմի, իսկ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից՝ հատուկ մրցանակի:

Մանրամասները՝ տեսանյութում․

Այս օրերին «Խելագարի հիշատակարանը» ներկայացումով Գագիկ Խաչատրյանը քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ մեկնել են ՌԴ, մասնակցելու Մոսկվայում տեղի ունեցող «Արտ պանորամա» միջազգային մրցույթին։

«Արմմոնո» փառատոնի շրջանակում քոլեջը ներկայացավ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին նվիրված գեղեցիկ համերգային ծրագրով՝ քոլեջի ուսանողներից կազմված նվագախմբի և երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար մաեստրո Խաչիկ Սահակյան):

DSC_0301.JPG

IMG_1248.JPG

Համերգի ավարտին փառատոնի կողմից «Ազնավուր» քոլեջին սերտ համագործակցության համար տրվեց սերտիֆիկատ։ Փառատոնի սերտիֆիկատների արժանացան նաև «Ազնավուր» քոլեջի բենդի ղեկավար, մաեստրո Խաչիկ Սահակյանը և քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը:

Փառատոն-քոլեջ համագործակցության շրջանակում, քոլեջի Լուսանկարչական գործ մասնագիտության 4 ուսանող լուսանկարում էր փառատոնի ընթացքն ու ներկայացումները, որոնք տեղ են գտել փառատոնի սոցիալական էջերում։ Լուսանկարչական գործունեությամբ ակտիվ մասնակցության համար չորս ուսանողները՝ Լիա Լազարյանը, Վիկա Ավետիսյանը, Սոնա Պետրոսյանը և Սիրանուշ Հովհաննիսյանը արժանացան փառատոնի սերտիֆիկատների։

Մանրամասները տեսանյութում․

Տեսանյութերը՝ Լուսանկարչական գործ մասնագիտության ուսանող Սոնա Պետրոսյանի, մոնտաժը՝ Ռեժիսուրա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Պարգև Մկրտչյանի։


Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021