Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Շառլ Ազնավուր քոլեջը 3 ներկայացումով մասնակցեց Ռուսական թատերական մշակույթի օրերին

Շառլ Ազնավուր քոլեջը 3 ներկայացումով մասնակցեց Ռուսական թատերական մշակույթի օրերին

Օրերս, Երևանի «Մոսկվայի տանը» կայացավ «Ռուսական թատերական մշակույթի օրեր», որի ընթացքում, երեք օր շարունակ դպրոցների աշակերտները, քոլեջների ու բուհերի ուսանողները, ինչպես նաև անվանի դերասաններ ներկայացրեցին ռուս հեղինակների գործերը՝ իրենց մեկնությամբ։

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը» հանդես եկավ 3 ներկայացումով: Նախ, արդեն քոլեջի շրջանավարտ և ԵԹԿՊԻ դերասանական բաժնի առաջին կուրսի ուսանող Գագիկ Խաչատրյանը «Մոսկվայի տան» բեմից ներկայցրեց Ն.Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, բեմադրությամբ քոլեջի դասախոս Անահիտ Մազմանյանի:

Ի դեպ, այս ներկայացումով նախորդ տարի քոլեջը մասնակցեց Երևանում կայացած «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնին և արժանացավ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից հատուկ մրցանակի: Այնուհետև, Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթում արժանացավ Գրան Պրիի:

489590010_1078573957630504_1431745380428903414_n.jpg

489289469_1078573754297191_4349449730002184801_n.jpg

489435013_1078573664297200_2155403234432364441_n.jpg

«Ռուսական թատերական մշակույթի օրերին» քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ներկայացան Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» և Ագաթա Քրիստիի «Վերջին սեանսը» ներկայացումներով, բեմադրությունը՝ քոլեջի դասախոս Գոհար Հարությունյանի:

Ցուցադրություններից հետո տեղի ունեցավ ներկայացումների քննարկում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Ռոբերտ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանի և թատերագետ Մարիամ Նավոյանի կողմից։

Արդյունքում, փառատոնի 3-րդ օրը կայացավ մրցանակաբաշխություն, բոլոր մասնակիցները արժանացան մասնակցության վկայականների, իսկ բեմադրիչները՝ շնորհակալագրերի։ Այսպիսով, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Էլեն Ավագյանը, Արինա Սաֆարյանը, Արևիկ Թովմասյանը, Մրազ Չոլոյանը, Իրինա Ղազարյանը, Քրիստինա Հովհաննիսյանը և քոլեջի շրջանավարտ Գագիկ Խաչատրյանը մասնակցության համար արժանացան դիպլոմների, ինչպես նաև նվերների։ Իսկ բեմադրող դասախոսներ Անահիտ Մազմանյանը և Գոհար Հարությունյանը՝ շնորհակալագրերի։

489926795_1080651294089437_5828947102630220697_n.jpg

489960647_1080651397422760_4575882204057278210_n.jpg

490308873_1080651237422776_1131779924473765161_n.jpg

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021