Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Գործատու–քոլեջ հանդիպում «ՍԱՍՍ ՏԵՔՍ»-ի և Շառլ Ազնավուր քոլեջի միջև

Գործատու–քոլեջ հանդիպում «ՍԱՍՍ ՏԵՔՍ»-ի և Շառլ Ազնավուր քոլեջի միջև

ՄՍԾ Շենգավիթ տարածքային կենտրոնի ղեկավար Արտավազդ Թորոսյանի առաջարկով և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի նախաձեռնությամբ քոլեջում կայացավ գործատու–քոլեջ համագործակցային հանդիպում։

Քոլեջ էին այցելել «ՍԱՍՍ ՏԵՔՍ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Քրիստյան Գելիջին, շուկայագետ Ջանսասուն Գելիջին, ՄՌԿ Սալբի Ասլանյանը և գլխավոր տեխնոլոգ Լալա Թորոսյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՄՍԾ Շենգավիթ տարածքային կենտրոնի ղեկավար Արտավազդ Թորոսյանը։

5388561674774114871.jpg

5388561674774114869.jpg

Հանդիպման ընթացքում քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան ցուցադրել իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնք տեղում գնահատվեցին գործատուի կողմից։ Քրիստյան Գելիջին, ծանոթանալով ուսանողների կարի տեխնիկային, կառուցվածքային լուծումներին և մոտեցումներին, տվեց մի շարք պրակտիկ և ոգևորող մասնագիտական խորհուրդներ։

Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին մասնագիտական լսարաններում, ծանոթացան կրթական միջավայրին և դիտեցին ուսանողների ստեղծագործական ներկայացումից մի հատված։

5388561674774114873.jpg

5388878192388993758.jpg

Քննարկելով հետագա համագործակցության համատեղ ծրագրեր, հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը։ Առաջիկայում նախատեսվում է քոլեջի ուսանողների այցը՝ արտադրամաս, իսկ հեռանկարում նախատեսվում է ուսանողների՝ որպես ապագա աշխատակիցներ ներգրավումը «ՍԱՍՍ ՏԵՔՍ» արտադրամասում, ինչը կամրջում է կրթությունը և գործնական փորձառությունը։

Cart

Cart is empty.


 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021