Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ինչո՞ւ ընտրել «Լուսանկարչական գործ» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Լուսանկարչական գործ» մասնագիտությունը

Ի՞նչ է անում լուսանկարիչը

Լուսանկարիչը, լուսանկարչական տեխնիկայի օգնությամբ, իրականացնում է զանազան իրադարձությունների, միջոցառումների, մարդկանց, տարբեր օբյեկտների և պատկերների նկարահանում, ստացված լուսանկարների արխիվացում, մշակում և տպագրում:

Նկարահանումից առաջ ստուգում է մարտկոցների սարքին և լիցքավորված լինելը, ստուգում է կրիչի սարքին լինելը և պարունակությունը, օբյեկտիվների գործածելիու­թյունը։ Շտկում է էքսպոզիցիան, ըստ նկարահանման վայրի, անհրաժեշտության դեպքում կիրառելով լուսավորման հավելյալ սարքեր:

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Ընտրում է ճիշտ նկարահանման կետ՝ օբյեկտի նկարահանման համար,

·     Տեղին, պահանջարկին օգտագործում է տարբեր պլանները, դետալները, որոնք լինեն պատճառաբանված և արդարացված,

·     Կադրում տաք և սառը գույների ճիշտ նպատակային օգտագործումը,

·     Լուսավորության ճիշտ, ռեալ օգտագործումը՝ կադրի կոմպոզիցիայում,

·     Իրականացնում է տարբեր միջոցառումների նկարահանում։

Լուսանկարիչը գիտի՝

·     Ըստ տեխնիկական պահանջի՝ կատարել լուսավորում, կառուցել կադրը,

·     Ըստ նկարահանվող օբյեկտի և խնդրի՝ ընտրել ճիշտ էքսպոզիցիա,

·     Ըստ կադրի կարևորության՝ որոշել պարզորոշության խորությունը:

·     Ըստ լույսի գունային ջերմաստիճանի՝ որոշել գունային տաքությունը,

·     Արխիվացնել ստացված պատկերները, մշակման հատուկ ծրագրերով շտկել գունային, լուսային և կոմպոզիցիոն թերությունները,

·     Ըստ տպագրման պահանջի՝ ընտրել պատկերի ձևաչափը և չափը, կատարել  տպագրումը:

Լուսանկարիչը կարողանում է՝

·     Ֆոտոկոմպոզիցիայի ճիշտ կառուցում, և նկարահանում,

·     Լուսանկարչական տեխնիկայի ճիշտ կիրառում,

·     Տեխնիկական անթերի պատկերի ստացում,

·     Ֆոտոլուսավորման կազմակերպում՝ համապատասխան լուսանկարչական սարքավորումների միջոցով,

·     Գեղարվեստական ճիշտ լուսանկարի ստեղծում,

·     Լուսանկարի արխիվացում, մշակում և տպագրում:

Իսկ Դուք գիտե՞ք, որ․

Առաջին լուսանկարը նկարահանվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից, որը տևել է 8 ժամ։ Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը, որը կերպարվեստի տեսակներց մեկն է։ Կադրի ձևավորում հասկացությունը գոյություն ունի ոչ միայն կերպարվեստում, ֆոտոգրաֆիայում, օպերատորական արվեստում, այլ նաև ճարտարապետության և երաժշտության մեջ: Պատկերի հարթության վրա (ինչպես  կտավը) դասավորվելով կառուցվում է տվյալ թեմայի կտավային կոմպոզիցիան՝ և հենց սա էլ կոչվում է «Կադրի կոմպոզիցիա»: Կամ այլ ձևակերպմամբ` կադրը իր բնույթով, բովանդակությամբ, կառուցվածքով կոչվում է կոմպոզիցիա։

Այն, ինչ լուսանկարը վերարտադրում է, տեղի է ունենում միայն մեկ անգամ։ Լուսանկարը մեխանիկորեն կրկնում է մի բան, որը երբեք չի կրկնվի փաստացի: Լուսանկարչությունը գեղանկարչություն չէ: Լուսանկարչին, ճիշտ է, նկարիչ  չենք համարում, սակայն նա ունի իր ուրույն ընկալումը, ինքնատիպ հայացքն այն ամենի հանդեպ, ինչը մենք ամեն օր տեսնում, բայց չենք նկատում:

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021