Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ինչո՞ւ ընտրել «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտությունը

Ի՞նչ է անում երաժիշտ-կատարողը

Ըստ գործիքների տեսակների, երաժիշտը կատարում է երաժշտական ստեղծագործություն՝ տարբեր ժանրերի, տեմպերի և մեղեդայնության։ Կարողանում է նվագել տարբեր նվագախմբերում, ինչպես նաև՝ հանդես գալ որպես մենակատար։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Ընթերցում է նոտաները,

·     Երաժշտական ստեղծագործությունը հարմարեցնում է իր ընտրած գործիքին,

·     Ճանաչում է ժանրերը,

·     Եվ կատարում է ստեղծագործությունը։

Երաժիշտ-կատարողը գիտի՝

·     Իր ընտրած գործիքը հնչեցնելու բոլոր հմտությունները,

·     Դասավանդման մեթոդիկան․

·     Իմպրովիզացիայի նախնական հիմունքները,

·     Գիտի ոչ միայն նվագել հայ և արտասահմանյան կոմպոզիտորների բազում ստեղծագործություններ, այլ նաև նվագակցել երգչին։

Երաժիշտ-կատարողը կարողանում է՝

·     Պատշաճ տիրապետել իր ընտրած գործիքին,

·     Ստեղծագործության նոտաները փոխադրել տարբեր տոնայնությունների մեջ և այն կատարել,

·     Վարժ հանդես գալ ինչպես անհատ կատարող, այնպես էլ՝ անսամբլային երաժիշտ։

Իսկ Դուք գիտե՞ք, որ

Գիտնականների կողմից գրանցված ամենահին երաժշտական գործիքը Ֆլեյտան է, որից մի օրինակ հայտնաբերվել է մթա. 35-40 հազար տարի առաջ ստեղծված քանդակների կողքին։

Իսկ գործիքային կատարողական արվեստը սկզբնավորվել է մարդկության հետ համընթաց։ Մարդ արարածը միշտ ցանկացել է իրեն ենթարկել բնության մեջ հանդիպող բոլոր երևույթները։ Որոշակի իրերն իրար հետ համադրելով, փորձել է ստանալ որոշակի ձայներ։ Իրերից ստացված ձայներն էլ փորձել է նմանեցնել կենդանիների ձայներին, որի հետևանքով էլ, ժամանակի ընթացքում, ձևավորվել են տարատեսակ երաժշտական գործիքներ։

Գործիքների կիրառության առումով մեծ դեր են ունեցել նաև ծեսերը, որոնց ընթացքում նկարագրվել են տարբեր կենցաղային իրադրություններ՝ որս, հարսանիք և այլն։

Մարդկության զարգացմանը համընթաց ստեղծվել են գործիքներ, որոնք ունեցել են ավելի կոնկրետ հնչողություն։ Այդ գործիքներին տիրապետելու համար կատարողը պետք է ունենար որոշակի հմտություններ, որոնք էլ փոխանցվել են դասավանդման միջոցով։ Այդ գուրծընթացն այսօր էլ է կատարվում։

Ժամանակի ընթացքում որոշակի երաժշտական գործիքներ զարգացում են ապրել հայտնվելով էլեկտրոնային, թվային դաշտում, որոնք օգտագործվում են ժամանակակից  գործիքավորումների ու ֆիլմարտադրության մեջ։

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021