Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA
  • Home
  • ABOUT US
    • History
      • Directors
    • Director
    • Administration
    • Chairs
    • Management board
    • Partners
    • Charter
  • Professions
    • Vocal & Singing
    • Variety art
    • Art of instrumental performance
    • Dance art
    • Acting
    • Directing
    • Photography
    • Conservation and restoration
    • Fashion design and styling
    • Cosmetics and makeup art
    • Accounting
  • STUDENT
    • Student council
  • Entrant
    • Preparatory department
    • Admission
    • For foreign and armenian diaspora applicants
  • CENTERS
    • Center of career
    • Center of practice
  • MEDIA
    • News
    • Photos
    • Videos
    • Announcements
  • Contact

Browse

  • Featured

Read

  • News
  • Ինչո՞ւ ընտրել «Ռեժիսուրա» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Ռեժիսուրա» մասնագիտությունը

Ի՞նչ է անում Ռեժիսորը

Ռեժիսուրան սինթետիկ արվեստ է, որն իր մեջ ներառում է  արվեստի բոլոր ճյուղերը։  Ռեժիսուրան՝ մասնագիտություն է, աշխարհընկալում, իսկ ռեժիսորը՝ դրա կատարողն ու մեկնաբանողը։ Ռեժիսորի դերը, յուրաքանչյուր ուղղության մեջ, ընկալվում է որպես անհատ, իր սեփական գործի կառավարիչն ու բեմադրողը։ Ռեժիսորն է բացում տվյալ դերի ու դերակատարման գործի մեկնաբանումը։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Կինոռեժիսուրայում ռեժիսորի դերն է  կազմել խումբ, որը բաղկացած է՝ օպերատորից, սցենարիստից, դերասաններից, գրիմյորից, կոստյումերից, ռեկվիզիտորից, բեմանկարչից, կոմպոզիտորից, երաժշտից։

·     Այս կազմի հետ սկսում է  աշխատել սցենարով։

·     Ճիշտ կատարել դերաբաշխում։

·     Սցենարին համապատասխան ընտրել նկարչական և երաժշտական ձևավորում։

·     Օպերատորական թիմով կատարել նկարահանումներ, տալով նրան ճիշտ պլաններով և ռակուրսներով մոտեցումներ։

·     Մոնտաժողի հետ կատարել լուրջ ու գրագետ մոնտաժային աշխատանքներ։

Ռեժիսորը գիտի՝

·     Բեմադրիչ ռեժիսորը գիտի ինչպես աշխատել բեմում։

·     Դնել Ճիշտ լույս։

·     Դնել համապատասխան  դեկորներ, ռեկվիզիտ։

·     Կառուցել միզանսցեն։

·     Գիտի ճիշտ աշխատել դերակատարների հետ, որոնք և՛ ֆիլմում, և՛ ներկայացման ընթացքում ճիշտ կմարմնավորեն կերպարին։

Ռեժիսորը կարողանում է՝

·     Կինոռեժիսորը կարողանում է բեմադրել խաղահրապարակում։

·     Թատրոնի ռեժիսորը կարողանում է կատարել պիեսի էքսպլիկացի, բեմ բարձրանալուց առաջ սեղանի շուրջ աշխատանք, տիրապետել բեմական խոսքի արվեստին։

·     Կառուցել միզանսցեն։

·     Ճիշտ օգտագործել բնական լույսն ու ստվերը։

·     Տաղավարային նկարահանումների ժամանակ ճիշտ ապահովել արհեստական լույսերը՝ ճիշտ բալանսով։

Իսկ Դուք գիտե՞ք, որ

Համաշխարհային կինոյի պատմության էջերում, որպես առաջին կինոյի օր նշվում է 1895 թվականի դեկտեմբերի 28-ը, քանի որ հենց այդ օրը Լյուի և Օգյուստ Լյումիերները աշխարհին հայտնեցին իրենց գյուտի մասին, որ ստեղծել են մի սարք, որով նկարում են շարժական պատկերներ։ Հենց այդ օրը, առաջին անգամ, Փարիզի Գրանտ կաֆեում ցուցադրեցին իրենց առաջին ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը կայարան»։ Դրանից հետո ստեղծվեցին շատ ֆիլմեր։

Պատմության մեջ նորից է նշվոմ Լյումիերների անունը, քանի որ իրենք են նկարել առաջին գեղարվեստական ֆիլմը, որտեղ կատարել են բեմադրական աշխատանք «Ջրված ջրողը» ֆիլմում։

Յուրաքանչյուր ռեժիսորի աշխատանքը կրում է ուսուցողական բնույթ, քանի որ բեմադրությունից և կինոֆիլմից հետո դիտողի մոտ առաջանում է  հուզականություն, իր մեկնաբանությունը և մոտեցումները կյանքի նկատմամբ։

Ժամանակին համընթաց զարգացում ապրեց նաև տեխնիկան։  Ժամանակակից թվային տեխնիկայի միջոցով, այսօրվա ռեժիսորը կարողանում է  իրականցնել տարիներ առաջ անհնարին թվացողը՝ օպերատորական աշխատանքի, մոնտաժային ծրագրերի, գրաֆիկական նկարչության ու ձայնային լուծումների  միջոցով։

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

 
Announcements Vacancies Documents Contact

Republic of Armenia 
37 Bagratunyats avenue  
                                                                                                                                                                                                                                                
Phone: +374 (10) 480 580
Email: [email protected]  
                                                                                                                                                                                                   
   All rights reserved  ©2017 - 2021