ՎՐԵԺ ՑՈԼԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՏՆՕՐԵՆ, պատվավոր պրոֆեսոր <<Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիա>>
Ծնվել է 1983թ. հունվարի 5-ին ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում, մանկավարժի ընտանիքում:
1990-1999թթ. սովորել և ավարտել է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ և վարքով:
1999-2004թթ. սովորել և ավարտել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանց առաջադիմությամբ` ստանալով իրավագետի որակավորում: Ուսման տարիներին հասել է հաջողությունների, եղել է առաջադեմ ուսանող:
2002թ. մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները» թեմայով 3-րդ հանրապետական կոնֆերանսին, ստացել մրցանակ հետաքրքիր զեկույցներով հանդես գալու և ակտիվ մասնակցության համար:
2003թ. մասնակցել է «ՀՀ Սահմանադրական իրավունք» կենտրոնի կողմից անցկացվող «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական 5-րդ օլիմպիադային, ստացել պատվոգիր:
2003թ. մասնակցել է ՀՀ-ում անցկացվող «Ֆիլիպ Ջեյսապի» անվան միջազգային դատախաղ-մրցույթին, ստացել է 2-րդ տեղի թիմային մրցանակ:
2004թ. մասնակցել է «Դո-ռե-մի» հանրապետական երգի միջազգային մրցույթին, ստացել է դիպլոմանտի մրցանակ:
2004թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2005թ. մասնակցել է Աջարիայի Հանրապետությունում կայացած «Ոսկե Նեպտուն» կովկասյան միջազգային երգի մրցույթին, ստացել է անհատական դիպլոմ, խմբերգային 1-ին տեղի մրցանակ:
2005-2007թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում` որպես փոխտնօրեն և իրավունք առարկայի ուսուցիչ:
2007թ. մասնակցել է Սիրիայի Հանրապետությունում անցկացվող «ԲԱԱՍ 27-րդ» միջազգային երգի ամենամյա մրցույթին: Ստացել է «Գրան պրի» գլխավոր մրցանակ, ոսկե մեդալ:
2011թ. ՀՀ-ում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «X-Factor» երգի համաշխարհային հեռուստաշոու-մրցույթի առաջին եթերաշրջանին: Արժանացել է հաղթողի մրցանակին և արդյունքում պայմանագիր կնքել համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության հետ:
2011թ. մասնակցել է մենահամերգ-երեկոյի քաղաք Ստեփանավանում` Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում:
2011թ. հանդես է եկել մենահամերգով ՀՀ քաղաք Տաշիրի քաղաքային մշակույթի պալատի դահլիճում:
2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ մշակույթի նախարարի կողմից 09.20.2011թ. №709-Ա հրամանով շնորհվել է «Պատվոգիր» ՀՀ-ում մշակութային կրթության ոլորտում ունեցած ավանդի համար:
2011թ. հոկտեմբերին կատարել է համերգային շրջագայություն Իրանի Իսլամական Հանրապետությունում, քաղաք Թեհրանում, երկու համերգով հանդես է եկել Արարատ մարզահամալիրում:
2012թ. ՀՀ Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում հանդես է եկել համերգով` հայ էստրադային աստղերի մասնակցությամբ:
2012թ. ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության հրավերով իրականացվել է Ջոակինո Անտոնիո Ռոսինիի La Danza (Tarantella: Napolitana) ստեղծագործության ձայնագրում Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն-օրկեստրի նվագակցությամբ և տեսահոլովակի նկարահանում:
2013թ. թվականից եղել է ազգային նախընտրական փուլի կազմակերպիչ և ՀՀ մասնակիցների ղեկավար «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթում:
2013թ. թվականից եղել է հայկական պատվիրակության ղեկավար և ժյուրիի անդամ «ՌիգաՍիմֆոնիա» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնում:
2013թ. համագործակցել է «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ, ցուցաբերել աջակցություն դիաբեթով հիվանդ երեխաներին:
2013թ. ՀՀ-ում մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «Պրեմիերա» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանին, որի արդյունքում տեղի է ունեցել նոր հեղինակային երգի ձայնագրում և տեսահոլովակի նկարահանում:
2013թ. համագործակցել է «Էխո» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության հետ` հանդես գալով բարեգործական համերգով` նվիրված հաշմանդամ երեխաների աջակցությանը:
2013թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող միջազգային «Դուետ» նախագծին:
2013թ. Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող «BOZTORGAY» երգի, պարի միջազգային ամենամյա մրցույթին եղել է ժյուրիի անդամ և ղեկավարել ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների պատվիրակությունը:
2013թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ-ն «Славянский Базар-2013» երիտասարդ կատարողների էստրադային երգի ամենամյա միջազգային մրցույթում և արժանացել է դիպլոմատի:
2013թ. Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ` Լորետ դե Մարում անցկացվող «OPUS-2013» ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ղեկավարել ՀՀ-ն ներկայացնող մասնակիցներին:
2013թ. ՀՀ ամենամյա մշակութային մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա հայտնություն-2013» նոմինացիային:
2014թ. Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2014թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հեռուստամարաթոն-դրամահավաքին, որի նպատակն էր աջակցել Գյումրի քաղաքում «ԹՈՒՄՈ» կենտրոնի ստեղծմանը:
2014թ. համագործակցել է «Երազ» բարեգործական հիմնադրամի հետ, ցուցաբերել աջակցություն դիաբեթով հիվանդ երեխաներին:
2014թ. սեպտեմբերից հրավիրվել է նկարահանման «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերությամբ արդեն երրորդ եթերաշրջանը սկսած «ՏՆՓԵՍԱ-3» բազմասերիանոց սիթքոմի նկարահանմանը` որպես նոր կերպարային դերասան:
2015թ. մայիսին տեղի է ունեցել համաշխարհային «Sony Music Entertainment» ընկերության կողմից Gioacchino Rossini-ի «La Danza: Tarantella Napoletana» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակի և ձայնասկավառակի պրեմիերա (Մոսկվա-Լոնդոն-Երևան):
2016թ. ՀՀ-ում «Paparazzi Life» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա նեոդասական երգիչ» նոմինացիային:
2016թ. Մակեդոնիայի Հանրապետությունում` Սկոպյե և Ստրուգա քաղաքներում Մակեդոնիայի մշակույթի նախարարության և հանրային հեռուստատեսության կողմից իրականացվող «EZERSKI BISER» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար:
2016թ. ՀՀ-ում «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԱՏ-2016» երգի ամենամյա միջազգային մրցույթում եղել է հրավիրված ժյուրի:
2017թ. Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար:
2017թ. Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2017» երգի միջազգային մրցույթին ղեկավարել է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը:
2007-2017թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մշակույթի պետական քոլեջում` որպես փոխտնօրեն:
2007-2017թթ. որպես տնօրեն ղեկավարել է ՀՀ-ում ամենահեղինակավորներից մեկը համարվող «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերությունը, «Դո-ռե-մի» վոկալ դպրոցը:
2017թ. Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության ամենամյա «A21TV» միջազգային մշակութային մրցանակաբաշխությանը եղել է ժյուրիի անդամ:
2017թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի կողմից ընտրվել է քոլեջի տնօրեն և աշխատում է մինչ օրս:
2018թ. Բելոռուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող «Зорныя кветкi 2018» արվեստների միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցների ղեկավար:
2018թ. Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքում անցկացվող ամենամյա «ALTIN MIKROFON» երգի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակիցի ղեկավար:
2018թ. մայիսի 25-ին Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի խորհուրդը մշակույթում և արվեստում ունեցած ստեղծագործական և մանկավարժական բեղմնավոր գործունեության համար շնորհել է ակադեմիայի Պատվավոր պրոֆեսորի կոչում:
2018թ. ղեկավարել և իրականացրել է ամենամյա «Славянский Базар-2018» միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլը, որի արդյունքում ընտրվել են Հայաստանը ներկայացնող մասնակիցները:
2018թ. Բելոռուսի Հանրապետության Նավապոլացկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Xali Xalo-2018» երգի միջազգային մրցույթին եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2018թ. Երևան քաղաքում անցկացվող ամենամյա «Ութերորդ հնչյուն» համահայկական մրցույթ-փառատոնին եղել է ժյուրիի նախագահ:
2018թ. Հայաստանի մշակութային հեռուստառադիոընկերության ամենամյա «A21TV» միջազգային մշակութային մրցանակաբաշխությանը եղել է ժյուրիի անդամ:
2018թ. Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում «Ազգի ապագան» նախագծի ամենամյա մրցանակաբաշխությանը եղել է հատուկ հյուր:
2018թ. ՀՀ-ում «Հանդես մրցանակաբաշխությանը» ստացել է մրցանակ՝ «Տարվա լավագույն ձայն»:
2019թ. նշանակվել է ՀՀ վարչապետին առընթեր Հայաստանի Հանարպետության հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ:
2019թ. մայիսին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող ամենամյա «BOZTORGAY» երգի, պարի միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2019թ. հունիսին Իտալիայի Պինետո քաղաքում տեղի ունեցած «Ստեղծագործություն առանց սահմանների-2019» միջազգային մրցույթում եղել է միջազգային ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող պատվիրակության ղեկավար:
2019թ. հուլիսին Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող Աստանա քաղաքի հիմնադրմանը նվիրված ամենամյա «Шаттык» մրցույթ-փառատոնին եղել է միջազգային ժյուրիի անդամ:
2019թ. հուլիսին Բելոռուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Славянский Базар-2019» երգի միջազգային մրցույթին ղեկավարել է Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը և եղել ժյուրիի անդամ:
2019թ. օգոստոսին Լիտվայի Հանրապետությունում «Поланга-2019» միջազգային մրցույթում եղել է ժյուրիի անդամ և ՀՀ-ն ներկայացնող մասնակցի ղեկավար:
2019թ. մասնակցել է Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос 8» շոու-ծրագրին` մինչ «Ձայնային մենամարտ» փուլ:
Մասնակցել է ՀՀ-ում բազմաթիվ համերգների, շոուների` կազմակերպված «Շանթ» հեռուստաընկերության, «Արմենիա» հեռուստաընկերության, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Հ2» հեռուստաընկերության, «Հ3» հեռուստաընկերության կողմից, տարբեր ռադիոկայանների երաժշտական ծրագրերի: Բարեգործական համերգներում ելույթներ է ունեցել զորամասերում, մանկատներում, ծերանոցներում:
Հայրը` Ցոլակ Սերոբի Կիրակոսյան, մասնագիտությամբ մաթեմատիկ, մանկավարժ, 1965-2005թթ. որպես տնօրեն ղեկավարել է Լոռու մարզի Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը: Մահացել է 2010թ.:
Մայրը` Ալմաստ Սեդրակի Սավթալյան, մասնագիտությամբ բանասեր, մանկավարժ-դասախոս:
Ամուսնացած է, ունի երկու որդի: