ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի կարիերայի կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել քոլեջի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում քոլեջների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և քոլեջի  միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին: 

Քոլեջի հիմնական խնդիրներն են

  • Քոլեջի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ քոլեջում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
  • Քոլեջի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
  • Քոլեջի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը,
  • տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,
  • Քոլեջի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը,
  • Քոլեջի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի  խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկատվության տարածումը, 
  • շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են

  • սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու, կարիերայի կառուցման և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ ինթերնշիփ ծրագրեր (պրակտիկա), 
  • հանդիպումներ գործատուների հետ,
  • կամավորական ծրագրերի իրականացում,
  • շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ընդլայնում,
  • համագործակցություն պետական և մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ,
  • շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
  • կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, կլոր-սեղան քննարկումների կազմակերպում:

Քոլեջի շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այժմ ակտիվ համագործակցում է ՀՀ շուրջ  50 պետական և մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Կենտրոնի`  ձեռնարկությունների հետ համագործակցության ցանկին կարող եք ծանոթանալ «Համագործակցություն» բաժնում:

Քոլեջի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կենտրոնի ամենամյա հաշվետվություններում:

Կարիերայի պատասխանատու`  Լիլիթ Եղիազարյան

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռ.`  +374 (10) 480-580 ,  +374 (94)561 819
Էլ. հասցե`  [email protected]

Cart

Cart is empty.