ԱՐՍԵՆ ՍԵՎՈՅԻ ՂԱԶԱՐՅԱՆ

տնօրենի տեղակալ՝ վարչատնտեսական աշխատանքների գծով

Ծնվել է 1976 թվականի հուլիսի 26-ին՝ Երևանում։

1993թ. ավարտել է N 196 միջնակարգ դպրոցը։

1994-1996թթ. ծառայել է Հայոց բանակում։

2001թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսական կառավարում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

2016թ. ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժինը։

2016-2018թթ. Երևանի պետական հումանիտար քոլեջում աշխատել է, որպես տնտեսվար։

2016թ. առ այսօր Երևանի պետական հումանիտար քոլեջում դասավանդում է «Ձեռներեցություն և աշխատանքային գործունեության հմտություններ»։

2018-2020թթ. Երևանի ջազային արվեստի պետական քոլեջում դասավանդել է «Ձեռներեցություն և աշխատանքային գործունեության հմտություններ»։

2020թ. առ այսօր Երևանի հայ-հունական պետական քոլեջում դասավանդում է «Ձեռներեցություն և ընդհանուր կառավարման հմտություններ»։

2020-2022թթ. Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում աշխատել է որպես կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։

2022թ. առ այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում աշխատում է որպես վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:

Էլ. հասցե՝ [email protected]
Հեռախոս՝ +374 (10) 480 580