Ս/թ փետրվարի 24-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի Ռեժիսուրա և հաշվապահական հաշվառում մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ դասախոսներ Գուրգեն Մուրադյանի և Կարինե Բաղդասարյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևան քաղաքի մի շարք թանգարաններ: 
Անդրանիկ կանգառը Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ուսանողները ուշադությամբ ծանոթացան մեծանուն երգահան և բանահավաք Կոմիտասի կյանքի ուղուն և ստեղծագործություններին: Նրանց հատկապես գրավեց Կոմիտաս վարդապետի դաշնամուրը, որի շնորհիվ վարպետը մեզ թողել է իր անմահ ժառանգությունը: 
Հաջորդ կենտրոնը Հայաստանի պատմության թանգարանն և Ազգային պատկերասրահն էին: Քոլեջի պատմության դասախոս Գուրգեն Մուրադյանը կողմից ներկայացվեին մեր ժողովրդի փառահեղ պատմության էջերը, ինչպես նաև կերպարվեստի նշանավոր ստեղծագործությունները: Ուսանողները տպավորիչ էին Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի և մյուս անվանի նկարիչների կտավներով: 
Բացահայտումներով լի օրն ավարտվեց Գաֆէսճէան արվեստի կենտրոնում, որտեղ իրար էին միահյուսվել արվեստի ժամանակակից միտումները և հայ ավանդական մշակույթը: Իրենց ուրույն շքեղությամբ առանձնացան «Խանջյան» սրահը և «Աստղերի հարթակ»-ը:
Հարգանքներով ` ուս.խորհուրդ:
Yerevan state college of Culture  ©2019
Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

 .