Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • ԵՄԱՊՔ-ի սաները Պատմության թանգարանում դիտեցին «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցադրությունը

ԵՄԱՊՔ-ի սաները Պատմության թանգարանում դիտեցին «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցադրությունը

Հունիսի 30-ից մինչև հոկտեմբերի 31-ը, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասը։


Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցության շրջանակներում, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում», ինչպես նաև «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողներին, հնարավորություն էր ընձեռել, դիտելու բացառիկ ցուցադրությունը:



ԵՄԱՊՔ-ի սաները, տարբեր խմբերով` դասախոսների ուղեկցությամբ, երեք օր  ուսումնասիրեցին ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։ Ինչպես նաև այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում: Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաեւ զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք եւ այլ ավանդական տարրեր։







Ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։




Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ