Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ֆրանսիացի և ամերիկացի հանրահայտ երաժիշտների վարպետության դաս-հանդիպումը՝ Ազնավուր քոլեջում

Ֆրանսիացի և ամերիկացի հանրահայտ երաժիշտների վարպետության դաս-հանդիպումը՝ Ազնավուր քոլեջում

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ վարպետության դաս-հանդիպում՝ «Քեզ համար Հայաստան» նախագծի շրջանակներում, Հայաստանում գտնվող ֆրանսիացի և ամերիկացի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ 

Քոլեջի «Գործիքային արվեստ», «Երգեցողություն» և «Էստրադային արվեստ» մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողները, բացառիկ վարպետության դասի ընթացքում, նվագակցության ու ելույթների ընթացքում ծանոթացան եվրոպական երաժշտական աշխարհի նորամուծություններին։ Իսկ քոլեջի ջազ-բենդի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Խաչիկ Սահակյանի նվագակցությամբ հանդիպումը լիարժեք կատարյալ դարձավ։ Հանրահայտ երաժիշտները սիրահարված Ազնավուրականների երաժշտական ու երգեցիկ տաղանդավոր ունակություններով, դժվարությամբ հեռացան Ազնավուր քոլեջից։





Սակայն, նախաձեռնությունը չսահմանափակվեց միայն վարպետության դասով։ Քոլեջի ուսանողները, «Մեցցո» ակումբում կայացած «Քեզ համար Հայաստան» համերգային երեկոյին ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտների հետ։

Վարպետության դաս-հանդիպումն իրականացվեց «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի և Ազնավուր քոլեջի համագործակցության շրջանակներում։ Նախագիծը նվիրված էր հայ-ֆրանսիական և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին:

Վարպետության դաս-հանդիպման մանրամասները դիտե՛ք տեսանյութում։

Լուսանկարները՝  «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ  Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի։

Տեսանյութը՝  «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ