Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Նկարիչ-վերականգնող» 4-րդ կուրսի ուսանողները «Անտիկյան» ցուցասրահում բացահայտեցին ժամանակակից հեղինակների

«Նկարիչ-վերականգնող» 4-րդ կուրսի ուսանողները «Անտիկյան» ցուցասրահում բացահայտեցին ժամանակակից հեղինակների

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, ուսումնական պրակտիկայի շրջանակում, կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի ուղեկցությամբ, այցելեցին «Անտիկյան» ցուցասրահ։



Այցի ընթացքում «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը ուսանողներին ներկայացրեց հայ և արտասահմանյան ժամանակակից ստեղծագործողների արվեստի նմուշները։ Ընդամենը մի քանի քառակուսի մետրում տեղ գտած կոլաժների, գեղանկարների, գծանկարների ու քանդակների շնորհիվ, որոնք ի դեպ հաճախակի փոփարինվում են ստեղծագործողների նոր աշխատանքներով ու նոր անուններով, ուսանողները գրեթե 2 ժամ հնարավորություն ունեցան ծանոթանալու 10-ից ավելի ժամանակակից հայ և օտարազգի ստեղծագործողների գործերին։



Ցուցասրահի աշխատակից նկարիչ-վերականգնող Արևիկ Գրիգորյանը, ով աշխատում է նաև Երևանի Մատենադարանի ռեստավրացիոն բաժնում, իր տարիների փորձով կիսվեց ուսանողների հետ։ Ընթացքում նաև, որպես ժամանակակից հեղինակ, Արևիկը խոսեց իր «Մտացրիվ» հավաքածուից մի քանի աշխատանքների մասին, որոնք ցուցադրված են «Անտիկյան» ցուցասրահում։



Հանդիպման ավարտին արդեն ուսանողներից յուրաքանչյուրն ուներ իր ֆավորիտ հեղինակը և հետաքրքրված էին առաջիկայում տվյալ հեղինակների նոր գործերի ցուցադրությամբ։

Քոլեջի կարիերայի կենտրոնի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանն ու «Անտիկյան» ցուցասրահի տնօրենը, պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում քոլեջում վարպետության դաս-հանդիպումների շարք կազմակերպել՝ հայ ժամանակակից անվանի նկարիչների մասնակցությամբ։





Լուսանկարները՝ «Լուսնկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գոռ Ենոքյանի


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ