Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • ԵՄԱՊՔ սաները ելույթ ունեցան 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների հուշ-ցերեկույթին

ԵՄԱՊՔ սաները ելույթ ունեցան 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների հուշ-ցերեկույթին

Երևանի Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցում օրերս տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար անմահացած քաջորդիներին նվիրված հուշ-ցերեկույթ։ Մինչ միջոցառման մեկնարկը, Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի ձեռամբ, կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ, և տղաների սխրանքն անմահացնող հուշակոթող-խաչքարի օծման արարողություն։

Խաչքարի օծմանը հաջորդել է ծառատունկի արարողությունը, որի ընթացքում եղևնիները տնկել են դպրոցի 44-օրյա պատերազմի մասնակից սաները։

Դպրոցի «Փառքի դասարան»-ում ստեղծվել է տղաներին նվիրված հուշանկյուն՝ համալրված իրենց անձնական իրերով, լուսանկարներով, պատվոգրերով ու շքանշաններով։

Միջոցառումն ամփոփվել է դպրոցի դահլիճում՝ գրական-երաժշտական հուշ- ցերեկույթով, որի ընթացքում հնչել են հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր՝ ընդմիջվելով ազգային երգ ու պարով, հայրենաշունչ ու ոգեղեն բանաստեղծական տողերով։


Գրական-երաժշտական հուշ-ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն»  մասնագիտության սաները՝ Աշուղ Հրանտ Մուրադյանի ղեկավարությամբ։

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ