«Хрустальный источник» ֆիլմերի փառատոնում քոլեջի ուսանողները արժանացել են մրցանակի
Հուլիսի 5–12-ը Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում երրորդ անգամ տեղի ունեցավ «Хрустальный источник» մանկական ֆիլմերի միջազգային փառատոնը։
«Կինոկամպուս-երեխաներ» նախագծի շրջանակում, փառատոնին մասնակցեց նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների «Հայաստանի գույները» ստեղծագործական թիմը։
Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցույթին, քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ մեկնել էին քոլեջի դասախոս Աննա Գևորգյանի և պատվիրակության ստեղծագործական խմբի ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի ուղեկցությամբ։
Շառլ Ազնավուր քոլեջի «Հայաստանի գույները» ստեղծագործական թիմը, փառատոնին ներկայացել է «Ռեժիսուրա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Կիրակոսյանի «Սիրո ուժը» կարճամետրաժ ֆիլմով։
Մրցութային ծրագրի արդյունքներով «Հայաստանի գույները» թիմը «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է մրցանակի։
Փառատոնը կարևոր հարթակ է երիտասարդ ստեղծագործողների համար՝ ներկայացնելու իրենց աշխատանքները, ձեռք բերելու միջազգային փորձ և փոխանակվելու գաղափարներով համաշխարհային կինոմշակույթի շրջանակում։