Ինչո՞ւ ընտրել «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունը
Ի՞նչ է անում հաշվապահը
Հաշվապահն իրականացնում է հաշվարկներ, կատարում է հաշվապահական թղթակցություններ, սկզբնական փաստաթղթերի լրացում, գրանցամատյանների լրացում, ֆինանսական հաշվետվությունների կազմում և գույքագրում։
Ի՞նչ առաջադրանքներ է կատարում
· Կատարում է հաշվարկներ՝ աշխատավարձի գծով,
· Հիմնական միջոցների մաշվածության գծով հաշվարկների իրականցում և փաստաթղթավորում,
· Պաշարների մուտքագրման և ելքագրման հետ կապված հաշվարկներ և դրանց փաստաթղթավորում,
· Դրամարկղային գործառնությունների մուտքագրում, ելքագրում և դրանց փաստաթղթավորում։
Հաշվապահը գիտի՝
· Հիմնական միջոցների հաշվառում,
· Ոչ նյութական ակտիվների հաշվառում,
· Գույքի հաշվառում,
· Վարձակալության հաշվառում,
· Ֆինանսական ակտիվների հաշվառում,
· Պաշարների հաշվառում,
· Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
· Եկամուտների և ծախսերի հաշվառում և այլն։
Հաշվապահը կարողանում է՝
· Կատարել հաշվարկներ,
· Կազմել ֆինանսական հաշվետվություններ,
· Գույքագրում,
· Դրամարկղայի գործառնությունների մուտքագրում և ելքագրում,
· Պաշարների մուտքագրում և ելքագրում,
· Հիմնական միջոցների մաշվածության հաշվարկ։
Իսկ Դուք գիտե՞ք, որ
Հաշվապահական հաշվառումը գտնվում է ճիշգրիտ և հումանիտար գիտությունների միջնակետում և հիմնականում օգտվում է բնական թվերի, գրաֆիկներից և մոդելներից։
Ինչպես ամեն մի գիտություն, հաշվառումը ևս ունեցել է իր զարգացման փուլերը։ Հաշվառման զարգացման փուլերը միմյանցից տարբերվել են գործառնությունների, գրանցումների կատարման բովանդակությամբ։ Մասնագետները հաշվառման զարգացման փուլերը նշել են այսպես․
Օրինակ՝ առանձնացվում է զարգացման 5 փուլ․
1․ Գույքաբնեղեն
2․ Գույքադրամական
3․ Հաշվարկային
4․ Պարզ հաշվապահություն
5․ Հաշվեկշիռային հաշվառում։
Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․