Ազնավուր քոլեջի ուսանողուհին արժանացել է Գրան Պրիի՝ Ղազախստանի «Բոստորգայի» մրցույթում
Ղազախստանի
հանրապետության Ալմա-Աթա քաղաքում, մայիսի 28-ից հունիսի 1-ը, կայացել է պատանի կատարողների
ամենամյա «Բոստորգայի» 20-րդ միջազգային
մրցույթը։ Հոբելյանական միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է Երևանի
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության
1-ին կուրսի ուսանողուհի Սուսաննա Պողոսյանը։ «Բոստորգայի» 20-րդ մրցույթում հանդես
են եկել աշխարհի 7 երկրներից մոտ 300 մասնակից, այդ թվում խմբեր և անհատներ։
Հայաստանի պատվիրակ Սուսաննա Պողոսյանը, առաջին մրցութային օրը կատարել է Արամ Ավագյանի և Սրբուհի Ստամբոլցյանի հեղինակած «Հայաստան աշխարհ» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը։
Ժյուրիի առավելագույն միավորներ վաստակելով, Սուսսաննա Պողոսյանն արժանացել է «Բոստորգայի» 20-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան Պրիին։
Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև Ազնավուր քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ, երգիչ Տիգրան Հայորդին։
Հայաստանի պատվիրակությունը մի քանի օրից Հայաստան կվերադառնա պատվավոր մրցանակով։