Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ազնավուր քոլեջի Ուսանողական թատրոնի բացումն ազդարարվեց «Կիլիկիո արքան» ներկայացմամբ (տեսանյութ)

Ազնավուր քոլեջի Ուսանողական թատրոնի բացումն ազդարարվեց «Կիլիկիո արքան» ներկայացմամբ (տեսանյութ)

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Ուսանողական թատրոնի բացումն ազդարարվեց «Կիլիկիո արքան» ներկայացման առաջնախաղով, որը կայացավ «Մետրո» թատրոնում։ Սփյուռքահայ հայտնի արձակագիր, դրամատուրգ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» պիեսի հիմքում ազգային ինքնության պահպանման խնդիրն է։

«Ուսանողական թատրոնի առաջին ներկայացումը ցանկացա բեմադրել հենց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո Արքան», քանի որ բացի գեղագիտական արժեքներից, պիեսն այսօր արդիական է, արծարծած գաղափարներն այս պիեսում այսօրվան շատ համահունչ են։ Բացի այդ այն ունի ազգային դաստիարակչական նշանակություն»,- ասում է բեմադրության հեղինակ, քոլեջի Ուսանողական թատրոնի ղեկավար, դերասան, դոցենտ Համլետ Թադևոսյանը։


Բացի ազգային պիեսում արծարծած ազգային գծից Թադևոսյանը կարևորում է նաև արևմտահայերենի հանգամանքը․ «Արևմտահայերենը կարծես հետին պլան է մղվել, իսկ ուսանողները, որպես ապագա դերասաններ ու ռեժիսորներ, շատ են շփվելու արևմտահայ դրամատուրգների պիեսների հետ, դրա համար կարևոր է, որ նրանք արդեն ծանոթ լինեն ու փոքրիշատե տիրապետեն արևմտահայերենին»։

Ներկայացման մեջ զբաղված Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տարբեր մասնագիտություններում սովորող ուսանողները․ «Օրինակ, ներկայացման վերջաբանում, որտեղ հնչում է Արթուր Մեսչյանի «Ֆիդայու մահը» երգը, քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողուհիները, դասախոս Նելլի Աբովյանի գեղեցիկ պարային բեմադրությամբ եկեղեցի են կառուցում, հետո այն քանդում է, կրկին նորն են վերակառուցում՝ վերջում գմբեթին դնելով խաչը»,- պատմում է Ուսանողական թատրոնի ղեկավարը։


Կիլիկիո արքային մարմնավորած Արմեն Փանոսյանը, ով սովորում է քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսում, համոզված է, որ իր կերպարից հանդիսատեսն իր հետ կարևոր ասելիք կտանի․ «Ներկայացումը բեմադրել ենք Կիլիկիո արքայի սիմվոլիկայով, այսինքն՝ Կիլիկիո արքան ոչ թե հենց արքան է, այլ հենց այն հավաքական կերպարը, որին տանջում է հայրենիքը, հայրենի հողերը վերադարձնելու միտքը։ Մեր նպատակն է, որ մարդիկ հասկանան, գիտակցեն որ արժե հայրենիքի ու հողերի համար պայքարել։ Այսօր մեզ պետք է «Կիլիկո արքայի նման մեկը, ով կառաջնորդի ու հայ ժողովրդին այդ գիտակցությանը կբերի»։


Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը վստահեցրեց, որ ներկայացումը դուրս կգա ոչ միայն քոլեջի պատերից դուրս, այլ մտադիր են  ներկայացումը խաղալ մարզերի և սփյուռքի հանդիսականի համար․ «Այն ներկայացումները, որոնք ազգային մտածողություն ունեցող բնույթ են կրում, պետք է անպայման ներկայացնել սփյուռքի հանդիսատեսին»։

Ստորև կարող եք դիտել հատված՝ «Կիլիկիո արքան» ներկայացումից։


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ