Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Սլավյանսկի բազար»-ից հայ պատվիրակները մրցանակներով վերադարձան

«Սլավյանսկի բազար»-ից հայ պատվիրակները մրցանակներով վերադարձան

Հուլիսի 14-17-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցավ «Սլավյանսկի բազար 2022» ամենամյա միջազգային մանկական և երիտասարդ  կատարողների մրցույթը։ Հայաստանյան պատվիրակները վերադարձել են մրցանակներով։


Մանկական կատարողների խմբում Հայաստանը ներկայացրած 12-ամյա Կարինա Սահակյանը ժյուրիի և մրցույթի կազմկոմիտեի կողմից արժանացել է հատուկ մրցանակի։ Իսկ երիտասարդ կատարողների խմբում՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ, 18-ամյա Մարիա Խանդանյանը զբաղեցրել է մրցույթի 3-րդ հորիզոնականը։


«Մանկական կատարողների կազմում Կարինան արել է առավելագույնը, ես գոհ եմ նրա ելույթներից: Ժյուրիի անդամներն ընդգծում էին, որ Կարինան ամենաերաժշտական մասնակիցն է, քանի որ կատարման ընթացքում և՛ պարում է, և՛ երգում»,- ասաց մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, ով այս տարի ընդգրկված էր նաև ժյուրիի կազմում, որը գլխավորում էր ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան:


Անդրադառնալով, մրցույթի երիտասարդ կատարողների խմբում Հայաստանի պատվիրակ Մարիա Խանդանյանին, Կիրակոսյանը նրա ելույթները գնահատեց փայլուն․ «Մարիան 18 տարեկան է, և այն, ինչ նա արեց այդ տարիքում՝ մրցույթի ժամանակ, բարձր գնահատականի է արժանի։ Նա մեծ ապագա ունեցող երգչուհի է, դեռ շատ ենք հպարտանալու նրանով։ Վերջին անգամ երիտասարդ կատարողների կազմում տասը տարի առաջ էր Հայաստանը հաջողություն գրանցել: Տարիներ շարունակ փայլուն կատարումներով ներկայացել են տաղանդավոր մասնակիցներ, բայց միայն այս տարի սառույցը կոտրվեց՝ Մարիայի շնորհիվ»:

Հայաստանյան պատվիրակների ելույթները կարող եք դիտել ստորև․

Երիտասարդ կատարողների 1-ին մրցութային օր՝ Մարիա Խանդանյանը ելույթ է ունեցել 3-րդ համարի ներքո


2-րդ մրցութային օր՝ Մարիա Խանդանյանը կրկին ելույթ է ունեցել 3-րդ համարի ներքո․


Մանկական կատարողների խմբում Կարինա Սահակյանի ելույթը՝  1-ին մրցութային օրը․


Կարինա Սահակյանի 2-րդ օրվա ելույթը․


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ