Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ֆրանսահայ դերասան Արման Սարիբեկյանը վարպետության դաս կվարի քոլեջի ուսանողների համար

Ֆրանսահայ դերասան Արման Սարիբեկյանը վարպետության դաս կվարի քոլեջի ուսանողների համար

Հոկտեմբերի 7-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում,  «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆրանսահայ դերասան Արման Սարիբեկյանը վարպետության դաս կվարի քոլեջի ուսանողների համար։  

Արման Սարիբեկյանը ծնվել է Հայաստանում 1976 թվականի նոյեմբերի 24-ին։ Թատրոնի ոլորտում իր առաջին քայլերը սկսել է Ուկրաինայում՝ Վիտալի Դենիսենկոյի թատերական ստուդիայում. վերջինս 1997-2004 թվականներին բազմաթիվ հետաքրքիր ու նորարարական ներկայացումներ է բեմադրել։ Դենիսենկոյի կողմից բեմադրված «Ուշ է, պարոն Լոտրեկ» մոնո-ներկայացման մեջ Արմանը խաղացել է Տուլուզ Լոտրեկի դերը։ Այս գործունեությանը զուգահեռ նա բարձրագույն կրթություն է ստացել Զապորոժիեի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտում՝ դառնալով ֆրանսերեն-ռուսերեն թարգմանության մասնագետ։

2004-2006 թվականներին Արմանն ավարտել է նաև դրամատիկական արվեստի դասընթացներ Փարիզի Բեատրիս Բրուտ դպրոցում։ Այնուհետև նա վերադարձել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է Դմիտրի Լազորկոյին ու վերջինիս հետ բեմադրել Մարգրիտ Դյուրայի «Հիրոսիմա, իմ սեր» ստեղծագործությունը:

2009 թվականից Արման Սարիբեկյանը որպես դերասան ներգրավվել է Theatre du Soleilում և աշխատել Արիան Մնուշկինի ղեկավարությամբ։ Նա տարբեր դերեր է  խաղացել թատերախմբի մի շարք ներկայացումներում, որոնք մրցանակների են արժանացել թատերական փառատոների ժամանակ։ Այս գործունեությանը զուգահեռ՝ 2013-2018 թվականներին, Արմանը դերասանական վարպետության դասընթացներ է վարել Բրազիլիայի մի շարք քաղաքներում՝ հիմնվելով Անտոն Չեխովի պիեսների վրա։ 2015 թ. ամռանը Կամպինասում (Սան Պաուլոյի նահանգ) բեմադրել է «Դրաման և այլ պատմվածքներ» ներկայացումը՝ Չեխովի ստեղծագործության հիման վրա։

Որպես գեղարվեստական հարցերով խորհրդական նա մասնակցել է նաև Սիմոն Աբգարյանի կողմից «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսի բեմադրմանը (ներկայացումը 2020-ին արժանացել է «Մոլիեր» հեղինակավոր մրցանակին- լավագույն հանրային ներկայացում անվանակարգում):

2019 թվականի գարնանը նա ադապտացրել է Նիժինսկու «Տետրեր» ստեղծագործությունը, որի բեմադրությունը վստահել է Ֆլավիա Լորենցիին։ Բեմադրված ստեղծագործությունը հանդիսատեսին է ներկայացվել նույն թվականի մայիսին Հայաստանում և հունիսին՝ Կոսովոյի թատերական փառատոնին, որտեղ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Իսկ «Նիժինսկի կամ Կապույտ աստծո վերջին պարը» կոչվող ներկայացումն ընդգրկվել է Théâtre du Soleil-ի խաղացանկում 2020 թվականի սկզբին: Այժմ էլ Արման Սարիբեկյանն ընդգրված է Théâtre du Soleil-ի հեղինակավոր մի շարք ներկայացումներում, որոնք շրջում են ամբողջ աշխարհով։

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ