«Մարդը և մոլորակը»․ ԵՄԱՊՔ ուսանողները հանդես եկան ինքնատիպ բեմադրություններով
Օրերս Երևանի մշակույթի և արվեստի
պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները հանդես եկան ինքնատիպ
ներկայացումներով։
«Ռեժիսուրա» մասնագիտության դասախոս Ասյա Սեյրանյանի ղեկավարությամբ, ուսանողները բեմադրած ամեն մի պատմության միջոցով, մերօրյա մի շարք խնդիրներն ու կորսված արժեքները վեր էին հանել «Մարդը և մոլորակը» ընդհանրական խորագրի ներքո։
Ներկայացումներից յուրաքանչյուրը մի առանձին պատմություն էր սիրո ու դավաճանության, կարոտի ու կորստի, ցավի ու թախիծի մասին։ Իսկ հանդիսատեսն ակամայից դարձավ ներկայացման անմիջական մասնակիցը և ամեն կերպարի հետ վերապրեց ու հուզվեց։
Ուսանողները միաժամանակ ստանձնել էին սցենարիստի, ռեժիսորի, հնչյունավորողի ու դերակատարի աշխատանքները։