Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Վրեժ Կիրակոսյանը պարգևատրվել է Խաչատուր Աբովյան Ոսկե մեդալով

Վրեժ Կիրակոսյանը պարգևատրվել է Խաչատուր Աբովյան Ոսկե մեդալով

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Խաչատուր Աբովյան վարժարանի միջև համագործակցության հուշագրի կնքումից ի վեր, անցել է գրեթե մեկ տարի։ Այդ ընթացքում երկու ուսումնական հաստատությունների ղեկավարները՝ անկախ հեռավորությունից, սերտ համագործակցություն ունենալով, միմյանց փոխադարձ աջակցություն ցուցաբերելուց զատ, նաև մի շարք կրթական ու մշակութային ծրագրեր են իրականություն դարձրել։

Աբովյան վարժարանի նախագահ, բանաստեղծ Կարեն Խուրշուդյանն օրերս այցելել էր Ազնավուր քոլեջ։ Այցի ընթացքում, քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ առաջիկա համատեղ ծրագրերը պլանավորելուց, որոշակի պայմանավովածություններ ձեռք բերելուց հետո, Կարեն Խուրշուդյանը Աբովյան վարժարանի անունից անակնկալ մատուցեց Վրեժ Կիրակոսյանին։

«Պարոն Կիրակոսյան, պատիվ ունեմ Ձեզ հաճելի անակնկալ մատուցելու։ Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հայ ազգային մշակույթը Հայաստանի Հանրապետության և նրա սահմաններից դուրս հանրահռչակելու, երկար տարիներ կրթության ոլորտում ներդրած ավանդի ու մատուցած ծառայության համար, Ձեզ պարգևատրել վարժարանի բարձրագույն պարգևով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով»,- հանդիպման ժամանակ ասաց Մարսելի Աբովյան վարժարանի նախագահն ու հանձնեց բարձրագույն պարգևը։


«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ մեծ հայի՝ Խաչատուր Աբովյանի անվանական ոսկե մեդալը, նրա անունը կրող այն վարժարանի կողմից, որտեղ մի քանի հարյուր հայ երեխաներ հայկական կրթություն են ստանում, որտեղ նրանց սովորեցնում են հայ մնալ ու պահպանել հայոց լեզուն ու մշակույթը»,- Ոսկե մեդալը ձեռքին, հուզված ասաց Ազնավուր քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու շնորհակալություն հայտնեց Աբովյան վարժարանի հոգաբարձուների խորհրդին՝ Կարեն Խուրշուդյանի ղեկավարությամբ։

Իսկ առջևում դեռ կան բազմաթիվ կարևոր նախագծեր ու փոխադարձ աջակցության ծրագրեր, որոնք իրականություն կդառնան մոտ ապագայում։

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ