Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ռ․Մելիքյան և Շ․Ազնավուր քոլեջների միջև համագործակցության հուշագիր կնքվեց

Ռ․Մելիքյան և Շ․Ազնավուր քոլեջների միջև համագործակցության հուշագիր կնքվեց

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը համագործակցության հուշագիր կնքեցին։ 


Արվեստի երկու կրթօջախների միջև կնքված երկկողմ համագործակցության հուշագրի արդյունքում, կողմերը ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկա տարիներին։ Համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։



Հանդիպմանը ներկա էր նաև Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի բարձրագույն մասնագիտական խորհրդի պատվավոր անդամ, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: Պրոֆեսորը սակայն, «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին, երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանին և քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանին դատարկաձեռն չճանապարհեց։ Երևանի Ռ. Մելիքյանի  անվան  պետական  երաժշտական  քոլեջի անունից, Արմեն  Բուդաղյանը «Ազնավուր» քոլեջի գրադարանին նվիրեց հայ անվանի երաժիշտ-ստեղծագործողների մի շարք արժեքավոր գրքեր, երաժշտական գրականության բացառիկ նմուշներ և հարակից նյութեր:




Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ