Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Մասնագիտական կողմնորոշման իրազեկման հանդիպում Ազնավուր քոլեջի ուսանողների հետ

Մասնագիտական կողմնորոշման իրազեկման հանդիպում Ազնավուր քոլեջի ուսանողների հետ

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնագիտական կողմնորոշման իրազեկման խմբի անդամները օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում հանդիպում ունեցան ավարտական կուրսերում սովորող ուսանողների հետ։ 


Բանասիրական ֆակուլտետի մասնագիտական կողմնորոշման իրազեկման խմբի անդամները դեկան բ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Գալստյանի առաջնորդությամբ, ինչպես նաև ֆակուլտետի փոխդեկան Նաիրա Խաչատրյանը, հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ Հովհաննես Սարգսյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի, ուսանողական խորհրդի նախագահ  Մերի Առաքելյանը քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրին 100-ամյա մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետների, 50-ից ավելի մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման, կրեդիտային համակարգի, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցության, ինչպես նաև շարունակական կրթության առավելություններն ու առանձնահատկությունները:



Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները քոլեջի գրադարանին նվիրեցին շուրջ 3 տասնյակի հասնող բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ամբիոնների կողմից տպագրված գրքեր, գիտական հրատարակություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:



Քոլեջի դասախոս, Մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Սոնա Վանյանը, ֆակուլտետի փոխդեկան Նաիրա Խաչատրյանին նվիրեց իր հեղինակած «Մարդը և մարտը» 44-օրյա պատերազմի անմահացած հերոսների մասին պատմող գիրքը։


Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք քննարկեցին և նախանշվեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր. մասնագետների փոխգործակցություն, ուսանողների պրակտիկաների անցկացում, համատեղ միջոցառումների կազմակերպում, փոխայցելությունների շարունակականություն:

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ