Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Հրազդանի Ե․ Քոչար արվեստի դպրոցի և «Ազնավուր» քոլեջի միջև հուշագիր կնքվեց

Հրազդանի Ե․ Քոչար արվեստի դպրոցի և «Ազնավուր» քոլեջի միջև հուշագիր կնքվեց

Օրերս, Հրազդանի Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ անվանի հայ ժողովրդական երգիչների մասնակցությամբ։ Համերգից ստացված ողջ հասույթը նվիրաբերվեց Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի բարեկարգմանը։ 

Մինչ համերգի մեկնարկը, հենց բեմահարթակում, հանդիսավոր կերպով Երևանի Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի և արվեստի պետական քոլեջի ու Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի միջև համագործակցության հուշագիր կնքվեց:



«Այս համագործակցության հուշագրի արդյունքում շուտով համատեղ և՛ կրթական, և՛ մշակութային նոր ծրագրերի ականատես կլինեք»,- հուշագրի կնքումից հետո Հրազդանի հանդիսատեսին ասաց «Ազնավուր» քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը և հավելեց, որ մոտ ապագայում «Ազնավուր» քոլեջի փորձառու մասնագետ-դասախոսները Հրազդանի Եր․Քոչարի անվան արվեստի դպրոցի  սաների հետ կհանդիպեն վարպետության դասերով։

«Այս համատեղ հուշագիրը կծառայեցվի ի նպաստ երկու ուսումնական հաստատությունների ուսանողների և սաների կրթական ու պրակտիկ գիտելիքները կրկնապատկելու»,- փոխադարձ ձեռքսեղմումից հետո հավելեց Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի նորանշանակ տնօրեն, երգիչ Սամսոն Պանյանը։



Ի դեպ, Սամսոն Պանյանը իր ղեկավարած արվեստի դպրոցի անունից, Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ, «Ազնավուր» քոլեջին նվիրեց աշխարհահռչակ շանսոնիե, մեծ հայ Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ քանդակագործ Արծրուն Միսակյան։

Համագործակցության հուշագրի կնքումին հաջորդեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի երաժշտական ելույթը՝  «Երազ իմ երկիր Հայրենի» ստեղծագործությունը։

Համերգային երեկոյին Հրազդանի հանդիսատեսը վայելեց  ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, երգիչներ Մխիթար Քեթցյանը, Մասիս Հունանյանը, Նարեկ Պողոսյանը, Վահագ Ռաշը, Եվա Եգանյանը, Արման Խաչատրյանի կատարումները։ Իսկ համերգային երեկոն վարում էր հանդիսավար Կարեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լուսանկարները՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Աղվան Ամիրյանի

Տեսանյութը՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Մելոյանի


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ