Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Հայտնի են «Ազնավուր» քոլեջի լուսանկարչական ցուցահանդես-մրցույթի հաղթողները

Հայտնի են «Ազնավուր» քոլեջի լուսանկարչական ցուցահանդես-մրցույթի հաղթողները

Օրերս, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած լուսանկարչական ցուցահանդես մրցույթը։ Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտությունում սովորող ուսանողների լուսանկարչական աշխատանքներից կազմված ցուցահանդես-մրցույթն այս տարի կրում էր «Ազնավուրականների տեսախցիկից» խորագիրը։

Ցուցահանդես մրցույթին ներկայացված էր առաջինից չորրորդ կուրսում սովորող 31 ուսանողի 96 լուսանկար։ Ավանդույթ դարձած ցուցահանդես-մրցույթի ժյուրիի կազմ այս տարի նախագահում էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ղեկավար Մելիք Բաղդասարյանը։

Քոլեջի «Գործիքային արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Թուջարյանի դաշնամուրային նվագակցությամբ հյուրերն ու մասնագիտական հանձնախումբը ծանոթանում էր ուսանողների լուսանկարչական ապարատի օգնությամբ անմահացրած խորհրդավոր ու յուրօրինակ աշխատանքներին։ Ներկայացված աշխատանքների առատության պատճառով՝ ընտրության մեջ խճճվելով, երկարատև ու արդյունավետ քննարկումներից հետո ժյուրին եկավ ընդհանուր հայտարարի և ընտրեց հաղթողներին։

«Առաջին հերթին ինձ համար հետաքրքիր անակնկալ էր այս ցուցահանդեսը, հատկապես, երբ երիտասարդներն են հեղինակները»,- մրցանակները հանձնելիս ասաց «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ղեկավար Մելիք Բաղդասարյանը և հավելեց․ «Նկարներն ընտրելիս մի քիչ դժարության առաջ էինք կանգնած, քանի որ ներկայացված աշխատանքները հիմնականում հավասար էին։ Ամեն դեպքում՝ եկանք որոշման և ընտրեցինք լավագույններին»,-ասաց ցուցահանդես մրցույթի ժյուրիի նախագահ Մելիք Բաղդասարյանը։

Արդյունքում, «Լավագույն դիմանկար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց  3-րդ կուրսի ուսանող Արթուր Հարությունյանի ներկայացված աշխատանքը։ «Լավագույն բնանկար» համարվեց 3-րդ կուրսի ուսանողուհի Լիա Լազարյանի աշխատանքը։ Իսկ «Լավագույն մտահղացում»-ը տրվեց 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Մատինյանին։

«Ազնավուրականների տեսախցիկից» լուսանկարչական ցուցահանդես մրցույթում 3-րդ մրցութային տեղը զբաղեցրեց 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Հակոբյանը։ 2-րդ մրցանակը բաժին հասավ 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Ասատրյանին։ Իսկ 1-ին և պատվավոր մրցանակակիրը դարձավ 4-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանը։

«Շարունակեք լուսանկարել»,- մրցանակների հանձնումից հետո ասաց «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և խորհուրդ տվեց․ «Որքան շատ լուսանկարեք, այնքան ավելի շատ կբացվի ձեր աչքը, միտքը և ձեռքը։ Ինչն էլ կօգնի կայանալ, որպես լուսանկարիչ»,- եզրափակեց քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ