Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Կտավի տեխնոլոգիական գաղտնիքները․ Աշոտ Կիրակոսյանը երկու վարպետության դաս ունեցավ «Ազնավուր» քոլեջում

Կտավի տեխնոլոգիական գաղտնիքները․ Աշոտ Կիրակոսյանը երկու վարպետության դաս ունեցավ «Ազնավուր» քոլեջում

Մոսկվայի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Աշոտ Կիրակոսյանը երկու օր վարպետության դաս վարեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։

«Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերում սովորող ուսանողները, առաջին վարպետության դասի ընթացքում ցուցադրված երկրաչափական պատկերները վերարտադրեցին աշխատելով գծանկարների վրա։ Բացի գործնական աշխատանքից, գեղանկարիչը խոսեց նաև կտավների տեխնոլոգիական պատրաստման, պահպանման  ու կոնսերվացման նրբություններից։



Ինչպես նաև առանձնահատուկ խոսեց կտավի երեսապատման համար թառափի լողակներից իր ձեռքով պատրաստած սոսնձի ստեղծման և պատրաստման եղանակից։

Իսկ երկրորդ վարպետության դաս- հանդիպման ընթացքում Աշոտ Կիրակոսյանն ուսանողների հետ աշխատեց գեղանկարների ստեղծման ուղղությամբ։

Վարպետության դասերից հետո գեղանկարիչը խոստացավ՝  Հայաստան գալուն պես կրկին վերադառնալ «Ազնավուր» քոլեջ և պատրաստակամություն հայտնեց վարպետության դասերի միջոցով ուսանողնին փոխանցել իր հարուստ մասնագիտական փորձը։



Աշոտ Կիրակոսյանը Մոսկվայի նկարիչների միության անդամ է, 1985 թվականին ավարտել է Մոսկվայի արվեստի ինստիտուտը։ Սովորել է Ռուսաստանի արվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Թաիր Սալախովի արհեստանոցում։

Աշոտ Կիրակոսյանի նկարները ցուցադրվել են Մոսկվայում՝ Մանեժում, Նկարիչների կենտրոնական տանը։ Ֆրանսիայում՝ Բորդոյում, Փարիզում և Լա Լիկերում՝ անհատական ցուցահանդեսներում, Ճապոնիայում (Տոկիո), Իտալիայում՝ Վենետիկում (Արտ Վենետիկ) և Ֆլորենցիայում(Ֆլորենցիայի 10-րդ միջազգային բիենալե)։ ԱՄՆ-ում - Լոս Անջելես (անհատական ցուցահանդես): Աշոտ Կիրակոսյանի աշխատանքները պահվում են Ռուսաստանի, Ճապոնիայի, Կորեայի, Ավստրիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Նրա փիլիսոփայական ոճը արվեստաբանները բնորոշում են որպես ռոմանտիկ մինիմալիզմ։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Անուշիկ Ասատրյանի և 2-րդ կուրսի ուսանող Սիրանուշ Հովհաննիսյանի

Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ