Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Հայկական ջազի լեգենդ Գարի Քյոսայանը վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում

Հայկական ջազի լեգենդ Գարի Քյոսայանը վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում

Ջազի լեգենդ, դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը վարպետության դաս-հանդիպում ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն», «Գործիքային կատարողական արվեստ» և «Էստրադային արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողների հետ։



Հանդիպման առաջին մասում ջազ երաժիշտը հարց ու պատասխանի ձևաչափով զրուցեց ուսանողների հետ, պատմեց իր կյանքի ու ստեղծագործական գործունեության կարևոր ու բեկումնային դրվագների մասին։ Ապա՝ կիսվեց իր հարուստ փորձով։

Ուսանողների խնդրանքով Գարի Քյոսայանը կատարեց իր հանրահայտ «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը։ Ապա նաև ունկնդրեց քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողներին՝ քոլեջի դասախոս, դաշնակահար Կորյուն Հայրապետյանի նվագակցությամբ։



Քյոսայանը սակայն դատարկաձեռն չէր եկել «Ազնավուր» քոլեջ, երեք լավագույն հարց հնչեցրած ուսանողի նվիրեց իր հեղինակային ստեղծագործությունների ձայնասկավառակը՝ իր իսկ ինքնագրով։

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․

Տեսանյութը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Հակոբյանի։


Լուսանկարնեը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ