Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Ազնավուր» քոլեջի ու Գրականության և արվեստի թանգարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց․ տեսանյութեր

«Ազնավուր» քոլեջի ու Գրականության և արվեստի թանգարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց․ տեսանյութեր

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի միջև վերջերս կնքվեց համագործակցության հուշագիր։ Իրադարձությունը տեղի ունեցավ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։

DSC_3675_resized.jpg

DSC_3554_resized.jpg

DSC_3576_resized.jpg

Մինչ բուն իրադարձությունը, ուսանողները հնարավորություն ունեցան շրջայցի միջոցով ավելի սերտ ծանոթանալու բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի թողած ժառանգությանը, նրա անձնական իրերին, կարևոր ու պատմական իրողություններին։

Շրջայցի մասին մանրամասն՝ դիտեք տեսանյութում։

Տեսանյութը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Խաչատրյանի։

Շրջայցին հաջորդեց փոքրիկ համերգային ցերեկույթը՝ լեգենդար հայ, շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկում ընդգրկված մի քանի կատարումներով՝ քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության տարբեր կուրսերում սովորող ուսանողների կատարմամբ։

DSC_3629_resized.jpg

DSC_3616_resized.jpg

Իսկ կատարողներին նվագակցում էր «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Թուջարյանը։ Դավիթին պատիվ էր տրված նվագակցել Սիլվա Կապուտիկյանի անձնական դաշնամուրի վրա, որը բանաստեղծուհին ձեռք է բերել Սովետական տարիներին Ի․Ստալինի կողմից ստացած դրամական մրցանակով։ Ի դեպ, հանպատրաստի ուսանողների փոքրիկ համերգային ցերեկույթին ներկա եղան նաև Վաղարշ Վաղարշյանի անվան դպրոցի աշակերտները, որոնք այցելել էին թանգարան։

Քոլեջի ուսանողների կատարմամբ փոքրիկ համերգային մասից մանրամասները՝ տեսանյութում․

Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Համերգային հատվածը վայելելուց հետո Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը կնքեցին համագործակցության հուշագիր։ 

DSC_3643_resized.jpg

DSC_3663_resized.jpg

Իրադարձությունը ավելի պատմական դարձավ, երբ երկու ՊՈԱԿ-ների տնօրենները հուշագիրը ստորագրեցին Սիլվա Կապուտիկյանի անունը կրող այն գրիչներով, որոնք ժամանակին նրան նվիրել է սաղիմահայ անվանի բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։ 

Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ