Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության ուսանողների մեկ օրը՝ «Կոկա Կոլա» զովացուցիչ ըմպելիքների գործարանում

«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության ուսանողների մեկ օրը՝ «Կոկա Կոլա» զովացուցիչ ըմպելիքների գործարանում

Քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսում սովորող ուսանողները հունիսի 17-ին, ուսումնական պրակտիկայի շրջանակներում,  «Սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և ընդհանուր բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչ` Քրիստինե Սավթալյանի և նույն ամբիոնի դասախոս` Էլեն Սարգսյանի ուղեկցությամբլ այցել էին «Կոկա-կոլա Հելլենիկ» ընկերության «Երջանկության գործարան։

image00002-1.jpeg

image00004.jpeg

image00005.jpeg

Շրջայցի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալու ընկերության գործունեության մասին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, ինչպես նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունների բիզնես գործունեության առանձնահատկություններին ու նպատակներին:

Գործարանում ուսանողները ծանոթացել են նաև ընկերության կողմից նախաձեռնած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին: Այցի ընթացքում նաև ներկայացվել է ընկերության ապրանքատեսականին։

image00009.jpeg

image00012.jpeg

image00014-1.jpeg

image00015.jpeg

image00017-1.jpeg

Ի դեպ, բացառիկ հնարավորությամբ «Ազնավուր» քոլեջի ուսանողները ներկա են եղել  Կոկա-Կոլա զովացուցիչ ըմպելիքների ստեղծման ամբողջական շրջափուլին՝ նախակաղապարից մինչև պատրաստի արտադրանք:

Հագեցած շրջայցի ավարտին՝ ուսանողները մասնակցել են նաև գործարանի կողմից անցկացվող խաղ-մրցույթին:

Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ