Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Ազնավուր» քոլեջում նոր ուսումնական տարին մեկնարկեց Շառլ Ազնավուրի կատարումներով համեմված համերգային ծրագրով

«Ազնավուր» քոլեջում նոր ուսումնական տարին մեկնարկեց Շառլ Ազնավուրի կատարումներով համեմված համերգային ծրագրով

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում 2024-2025 ուսումնական տարին մեկնարկեց Շառլ Ազնավուրի երգացանկից մի քանի երգերով համեմված համերգային ծրագրով։

Մինչ համերգային ծրագրի մեկնարկը Գիտելիքի օրվա առթիվ, ավանդույթի համաձայն, քոլեջի ուսանողներին իր օրհնության խոսքով ու միասնական աղոթքով բարի երթ մաղթեց Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը և խորհուրդ տվեց․ «Սովորե՛ք այնպես, որ ուր էլ լինեք հպարտությամբ ասեք՝ Շառլի «զավակներից» ենք։ Որ ձեր կատարումներով ու գիտելիքներով հպարտանան նաև ձեր դասախոսները։ Եվ ձեր օրինակով հպարտությամբ խորհուրդ տաք մյուսներին՝ գնացե՛ք Շառլ Ազնավուրի անվան քոլեջ, որպեսզի հայ դառնաք, ու հայեցի երգեք»։

IMG_7890.jpeg

IMG_7884.jpeg IMG_7896-1.jpeg

Առաջին կուրսեցիներին շնորհավորանքի և ողջույնի խոսք հղեց նաև «Կվիստի» նորաձևության ստուդիայի հիմնադիր տնօրեն, դիզայներ Քրիստինե Գրիգորյանը։

Իսկ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն էլ դիմելով ուսանողներին ասաց․ «Դուք «Ազնավուր» քոլեջ եք եկել մի կարևոր առաքելության համար՝ կրթվելու։ Որովոհետև դուք դառնալու եք մեր երկրի ամենափոքրիից մինչև ամենամեծ արվեստի ապագա կրողները, ամենալավ  հանդիսատեսից մինչև ամենալավ արտիստը, ամենալավ դասախոսից մինչև ամենալավ քաղաքացին, մեր առաքելությունը սրա մեջ է կայանում։ Աստված մեզ տա ուժ, կորով, առողջություն, որ կարողանանք այդ ամենն իրագործել»,- իր ողջույնի խոսքում ասաց քոլեջի տնօրեն Վ․ Կիրակոսյանը։


IMG_7954.jpeg 


IMG_7929.jpegIMG_7951.jpegIMG_8010-2.jpegIMG_7978.jpegIMG_7994-1.jpegIMG_8019.jpeg

Արդեն համերգային ծրագրում հնչեցին լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երգացանկից ընտրված սիրված կատարումներ՝ քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողների և շրջանավարտների կատարմամբ։

Իսկ ելույթների ժամանակ նվագակցում էին քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության ուսանողներից կազմված նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար մաեստրո Խաչիկ Սահակյան։

IMG_7914.jpegIMG_8005.jpeg


IMG_7990-1.jpeg

Համերգային ծրագիրը վարում էին քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Սարգսյանը և շրջանավարտ Ռաֆիկ Մաջարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Լուսանկարները՝  «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արտուշ Խաչատրյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ