Ինչո՞ւ ընտրել «Պարարվեստ» մասնագիտությունը
Շատերը համոզված են, որ պարողի աշխատանքը իսկական արվեստ է, շատ բարդ և միաժամանակ հետաքրքրաշարժ։ Որպես պրոֆեսիոնալ, պարողը պետական պարային լավագույն անսամբլներում հանդես է գալիս որպես մենապարող։
Պարողը սովորում է ձեռքերի, ոտքերի, դիրքերի ճիշտ կատարումը, պարային քայլերը, ձեռքերի շարժումները։ Պարային ճիշտ նախավարժանքները (տրինաժ), դասական, հայկական, ժողովրդական բնորոշ և ժամանակակից պարեր։
Ի՞նչ առաջադրանքներ է կատարում
· Որպես պարի խմբի ղեկավար ուսուցանում է իր ամբողջ գիտելիքները պարի համույթում,
· Կատարում է բեմադրություններ,
· Կարող է ստեղծել պարային անսամբլ,
· Կարող է ստեղծել պարի ստուդիա,
· Կազմակերպել պարային միջոցառումներ։
Պարողը գիտի՝
· Դասական պար,
· Հայկական պար,
· Ժող բնորոշ պար (տարբեր ազգերի պարեր),
· Ժամանակակից պար (լատինաամերիկայն, եվրոպական),
· Պարարվեստի պատմության ծագումն ու զարգացումը,
· Գիտի անվանի բալետմայստերների կյանքն ու ստեղծագործությունները։
Պարողը կարողանում է՝
· Ճիշտ կատարել դասական պարի իմացությունը՝ Էկզերսիս, ձողափայտի մոտ և կենտրոնում, ինչպես նաև թռիչքները և պտույտները:
· Ճիշտ կատարել հայկական պարի շարժումները ձողափայտի մոտ և կենտրոնում։
· Ճիշտ կատարել ժող բնորոշ պարի շարժումները ձողափայտի մոտ և կենտրոնում։
· Ճիշտ կատարել լատինաամերիկյան պարերը։
Իսկ Դուք գիտե՞ք, որ պարուսուցման գործում առաջնային խնդիրներից են՝
1․ Իրանի, ձեռքերի, ոտքերի և գլխի ճշգրիտ դրվածքները։
2․ Հանգույցային ապարատի զարգացումն ու ամրապնդումը։
3․ Ուժի և ճկունության զարգացումը։
4․ Մկանների ճշգրիտ ձևավորումը,
5․ Պարային տեխնիկայի տիրապետումը։
Այս բոլոր շարժումներին ճշգրտորեն տիրապետելուց և սովորելուց հետո միայն կարելի է հասնել ցանկալի արդյունքի։
Հայկական պարարվեստը ունի դարերի պատմություն։ Յուրահատուկ այս արվեստն արտահայտել է հայ ժողովրդի հոգեևոր հարուստ աշխարհը։ Հայկական պարը սկիզբ առնելով վաղնջական ժամանակներից, իր հետ բերել է ծիսական, բնութագրական, ողբի, կենցաղային պարերի հարուստ նկարագիր։
Մեր օրեր են հասել կոլեկտիվ, խմբակային պարերի, մենապարերի բազում նմուշներ։ Հանդիպում են էպիկական, քնարական, ռազմական, ծիսական, կատակ պարեր, խաղ պարեր, կենդանապարեր, որսորդական ու աշխատանքային։
Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․