Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • Ինչո՞ւ ընտրել «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությունը

Ինչո՞ւ ընտրել «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությունը

Դիմահարդարի հիմնական աշխատանքն է, տիրապետելով դիմահարդարման նրբություններին և գաղտնիքներին, կարողանալ հաճախորդին տալ իր ուզած կերպարը, ոճը, տեսքը։

Երեկույթներին և միջոցառումներին կարողանալ հնարավորինս արագ և որակով շպարել  արտիստներին (դերասան, երգիչ և այլն)։

Տիրապետել դեկորատիվ կոսմետիկայի առանձնահատկություններին։

Ի՞նչ առաջադրանքներ է կատարում

·     Ցուցադրությունների կազմակերպում,

·     Կերպարների ընտրություն,

·     Նյութերի իմացություն։

Կոսմետոլոգ-դիմահարդարը գիտի՝

·     Դերասանի կերպարի առանձնահատկությունը,

·     Երգողի կերպարի առանձնահատկությունը,

·     Արտիստի կերպարի առանձնահատկությունը։

·     Որ առանց հաճախորդի ցանկության երբեք չպետք է փոխել նրա արտաքինը՝ դիմագծերը։                    

Կոսմետոլոգ-դիմահարդարը կարողանում է՝

·     Ճիշտ խորհուրդ տալ հաճախորդին,

·     Կազմակերպել միջոցառումներ,

·     Աշխատել հաճախորդի և ուսանողների հետ։

Իսկ Դուք գիտե՞ք, որ․

Կնոջ կյանքն առանց դիմահարդարման անհնար է, երբեմն նաև շատ բարդ է պատկերացնել։ Թեև, մեր ժամանակներում, որպես այդպիսին դիմահարդարումը նորաձև է, բայց իրականում պատմությունը շատ հին է։  

Ներկայումս գոյություն ունեն դիմահարդարման բազմաթիվ տեսակներ, որոնք կատարվում են մաշկը խնամելու, երեկույթներին գեղեցիկ լինելու, թերությունները շտկելու և իհարկե, գրավիչ լինելու համար։ Որպես այդպիսին, պետք է առանձնացնել առօրյա և երեկոյան դիմահարդարման տեսակները, որոնք տարբերվում են ոչ միայն նյութերով, այլև տեխնիկապես։

Առօրյա դիմահարդարումը՝ թերությունները շտկելու և դիմագծերը ընդգծելու միտում ունի։ Իսկ երեկոյան դիմահարդարումը ունի հիմնական նպատակ՝ հաճախորդին դարձնել շքեղ։

Դիմահարդարման կամ այսուհետ` Make up-ի պատմությունը սկիզբ է առել և զարգացել է հին Եգիպտոսում, որտեղ առաջին դիմահարդարման փորձերն արվել են ՄԹԱ 5-րդ հազարամյակում։ Եգիպտական քանդակներում հայտնաբերվել են դեկորատիվ կոսմետիկայի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց մեծ մասը այժմ էլ օգտագործում են։ Պետք է նշել նաև, որ հին Եգիպտոսում դեմքի և մարմնի մասին հոգ տանելը ամենքին չէր թույլատրվում։ Նրանց կոսմետիկայի հիմքում ընկած էր դեմքի խնամքը, որոնք կատարում էին տարբեր քսուքների և յուղերի միջոցով։ Նրանց դեմքին եղած ցանկացած գույն ունեցել է ոչ միայն խորհդանշական իմաստ, այլ նաև բուժիչ։ Օրինակ, այն ներկը, որ քսում էին աչքերին, կարող էր պաշտպանել լույսից, մոծակներից, բայց միևնուն ժամանակ, գեղեցիկ սլաքներով կարող էր ընդգծել աչքերը։ Այդ ներկը, որի մասին վերևում նշեցինք, մեզ քաջ ծանոթ գծաներկն է, կամ՝ սյուրման։

Բացի վերը նշվածներից կարևոր է իմանալ նաև, թե եգիպտացիները ինչ նպատակով սկսեցին օգտագործել գծաներկը։ Սև գույնով ընդգծված աչքերը հիշեցնում էին բազեի, որը ներկայացնում էր Եգիպտական աստվածություններից մեկը և խորհրդանշում էր լույսի և խավարի պայքարը։ Եգիպտուհիները, որպես սևաներկ, կամ տուշ, օգտագործում էին ձիթապտղի կորիզը, կամ ածուխի մեջ լցնում էին որևէ յուղ։ Ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ այդ եղանակով ոչ միայն խնամում են իրենց թարթիչները, այլ նաև գրավում հակառակ սեռին։ Դրանից հետո  սկսեցին այն ավելի շատ կիրառելի դարձնել։ Որպես կարմրաներկ կամ «ռումյանա» Blush, օգտագործում էին ազնվամորի և կարմիր ավազ։

Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․

Cart

Cart is empty.

Log in

Incorrect password.




Forgot password?
Create an account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ