Ինչո՞ւ ընտրել «Լուսանկարչական գործ» մասնագիտությունը
Ի՞նչ է անում լուսանկարիչը
Լուսանկարիչը, լուսանկարչական տեխնիկայի օգնությամբ, իրականացնում է զանազան իրադարձությունների, միջոցառումների, մարդկանց, տարբեր օբյեկտների և պատկերների նկարահանում, ստացված լուսանկարների արխիվացում, մշակում և տպագրում:
Նկարահանումից առաջ ստուգում է մարտկոցների սարքին և լիցքավորված լինելը, ստուգում է կրիչի սարքին լինելը և պարունակությունը, օբյեկտիվների գործածելիությունը։ Շտկում է էքսպոզիցիան, ըստ նկարահանման վայրի, անհրաժեշտության դեպքում կիրառելով լուսավորման հավելյալ սարքեր:
Ի՞նչ առաջադրանքներ է կատարում
· Ընտրում է ճիշտ նկարահանման կետ՝ օբյեկտի նկարահանման համար,
· Տեղին, պահանջարկին օգտագործում է տարբեր պլանները, դետալները, որոնք լինեն պատճառաբանված և արդարացված,
· Կադրում տաք և սառը գույների ճիշտ նպատակային օգտագործումը,
· Լուսավորության ճիշտ, ռեալ օգտագործումը՝ կադրի կոմպոզիցիայում,
· Իրականացնում է տարբեր միջոցառումների նկարահանում։
Լուսանկարիչը գիտի՝
· Ըստ տեխնիկական պահանջի՝ կատարել լուսավորում, կառուցել կադրը,
· Ըստ նկարահանվող օբյեկտի և խնդրի՝ ընտրել ճիշտ էքսպոզիցիա,
· Ըստ կադրի կարևորության՝ որոշել պարզորոշության խորությունը:
· Ըստ լույսի գունային ջերմաստիճանի՝ որոշել գունային տաքությունը,
· Արխիվացնել ստացված պատկերները, մշակման հատուկ ծրագրերով շտկել գունային, լուսային և կոմպոզիցիոն թերությունները,
· Ըստ տպագրման պահանջի՝ ընտրել պատկերի ձևաչափը և չափը, կատարել տպագրումը:
Լուսանկարիչը կարողանում է՝
· Ֆոտոկոմպոզիցիայի ճիշտ կառուցում, և նկարահանում,
· Լուսանկարչական տեխնիկայի ճիշտ կիրառում,
· Տեխնիկական անթերի պատկերի ստացում,
· Ֆոտոլուսավորման կազմակերպում՝ համապատասխան լուսանկարչական սարքավորումների միջոցով,
· Գեղարվեստական ճիշտ լուսանկարի ստեղծում,
· Լուսանկարի արխիվացում, մշակում և տպագրում:
Իսկ Դուք գիտե՞ք, որ․
Առաջին լուսանկարը նկարահանվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից, որը տևել է 8 ժամ։ Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը, որը կերպարվեստի տեսակներց մեկն է։ Կադրի ձևավորում հասկացությունը գոյություն ունի ոչ միայն կերպարվեստում, ֆոտոգրաֆիայում, օպերատորական արվեստում, այլ նաև ճարտարապետության և երաժշտության մեջ: Պատկերի հարթության վրա (ինչպես կտավը) դասավորվելով կառուցվում է տվյալ թեմայի կտավային կոմպոզիցիան՝ և հենց սա էլ կոչվում է «Կադրի կոմպոզիցիա»: Կամ այլ ձևակերպմամբ` կադրը իր բնույթով, բովանդակությամբ, կառուցվածքով կոչվում է կոմպոզիցիա։
Այն, ինչ լուսանկարը վերարտադրում է, տեղի է ունենում միայն մեկ անգամ։ Լուսանկարը մեխանիկորեն կրկնում է մի բան, որը երբեք չի կրկնվի փաստացի: Լուսանկարչությունը գեղանկարչություն չէ: Լուսանկարչին, ճիշտ է, նկարիչ չենք համարում, սակայն նա ունի իր ուրույն ընկալումը, ինքնատիպ հայացքն այն ամենի հանդեպ, ինչը մենք ամեն օր տեսնում, բայց չենք նկատում:
Շառլ Ազնավուր քոլեջի բոլոր մասնագիտություններին և ընդունելության պայմաններին ծանոթանալու համար սեղմի՛ր այստեղ․