Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • «Ազնավուր» քոլեջի մասնագիտական կազմը վարպետաց դասեր վարեց Երևանի 168 հիմնական դպրոցում

«Ազնավուր» քոլեջի մասնագիտական կազմը վարպետաց դասեր վարեց Երևանի 168 հիմնական դպրոցում

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի մասնագիտական կազմը վարպետության դասեր վարեց Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի աշակերտների համար։ Հանդիպման ընթացքում քոլեջի և  դպրոցի համանման՝ «Դերասանական արվեստ», «Երգչախմբային արվեստ», «Պարարվեստ», «Հագուստի մոդելավորում» և «Նկարչական արվեստ» մասնագիտական դասարաններում սովորող աշակերտների հետ «Ազնավուր» քոլեջի դասախոսները վարեցին պրակտիկ դաս։

Դպրոցի դասարաններում վարպետության դասերն ընթացան զուգահեռ, ըստ մասնագիտությունների։ Օրինակ դասարաններից մեկում քոլեջի Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության ամբիոնի» «Երգչախումբ» առարկայի դասախոս Շահե Քեշիշէանը յուրօրինակ կատարողական դաս վարեց աշակերտների հետ։

465367724_1087096450087332_7570702414236426258_n.jpg

465414355_1087094203420890_6536341763679408749_n.jpg

Իսկ քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, բեմադրիչ Համլետ Թադևոսյանը և «Մշակույթի ամբիոնի» դասախոս, դերասանուհի Յանա Գաբրիելյանը թատերական արվեստով հետաքրքրված աշակերտներով լի դասարանում աշակերտների հետ վարեցին դերասանի վարպետության հմտությունների դասեր։

Իսկ Պարարվեստի դասարանում բոլորն ակտիվ էին ու ռիթմիկ էներգիայով լցված, քանի որ աշակերտները շուրջ մեկ ժամ ուսումնասիրեցին ժամանակակից պարի տեխնիկան ու սովորեցին կարևոր շարժումներ՝ քոլեջի դասախոս, պարուհի Աննա Հակոբյանի վարպետությամբ։

465467531_1087095220087455_6601104495756421208_n.jpg

465653250_1087092930087684_6778965388492502452_n.jpg

Դպրոցի նկարչական դասարանում բոլորը լուռ էին ու ստեղծագործական պրոցեսում, քանի որ քոլեջի «Արվեստի ամբիոն»-ի ռեստավրացիոն մասի պատասխանատու-դասախոս Սամվել Ենոքյանը վարպետության դաս էր վարում նկարչական արվեստ դասարանում սովորող աշակերտների հետ:

Քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության դասախոս, դիզայներ Քրիստինե Գրիգորյանը, վարպետության դասի ընթացքում աշակերտներին ներկայացրեց հագուստի նախագծման տեխնիկան ու կիսվեց մասնագիտական խորհուրդներով։

Աշակերտների հետ մասնագիտական վարպետության դաս-հանդիպումը և ուսուցիչների հետ փորձի փոխանակումը կայացավ «Ազնավուր» քոլեջի և համար 168 հիմնական դպրոցի հետ համատեղ կնքած հուշագրի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։

Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ