Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

  • Featured

ԿԱՐԴԱԼ

  • Լուրեր
  • ԵՄԱՊՔ 3 ուսանող Դելփյան խաղերում արժանացել են հատուկ դիպլոմների

ԵՄԱՊՔ 3 ուսանող Դելփյան խաղերում արժանացել են հատուկ դիպլոմների

ԱՊՀ անդամ երկրների մասնակցությամբ, դեկտեմբերի 7–10–ը, 15–րդ երիտասարդական Դելփյան խաղերն այս տարի տեղի ունեցավ հեռավար ձևաչափով։

Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական և ժամանակակից պար, կրկեսային արվեստ, ժողովրդական և փողային գործիքներ՝ բաժանված տարիքային խմբերի։ Ընդհանուր առմամբ խաղաղարկվել է մրցանակների 27 հավաքածու։

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի 3 ուսանող՝ Աբել Հովսեփյանը, Անժելա Ալբերտյանը և Տաթևիկ Արծրունյանը, էստրադային երգեցողություն անվանակարգում, տարբեր տարիքային խմբերում արժանացել են հատուկ դիպլոմների։



Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հաղթողների մրցանակաբաշխության արարողությունն ու գալա համերգը։ Մասնակիցների վաստակած դիպլոմներն ու մրցանակները հանձնելուց հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորելով հայաստանյան մասնակիցներին և միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրած ժյուրիի անդամներին, պատանի երաժիշտ կատարողների հաջողությունների հարցում կարևորեց մանկավարժների դերը․ «Իմ կարծիքով, երաժշտության բնագավառում փորձառու և պրոֆեսիոնալ մանկավարժների շնորհիվ սերնդափոխության բնականոն ընթացքը չի ընդմիջվել, և մենք նման տարաբնույթ ծրագրերով հաստատում ենք սերնդափոխության բնականոն գործընթացները: Այս համատեքստում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մանկավարժներին կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար»։



ԱՊՀ 30-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացնելու համար շնորհակալագրի արժանացավ ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Շնորհակալագիրը ստանալիս ԵՄԱՊՔ տնօրենը կարևորելով մշակութային ոլորի հաղթանակները ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին առաջարկեց ստեղծել միջազգային կարգավիճակ ունեցող փառատոն կամ մրցույթ, որի ժամանակ Հայաստան կգան տարբեր մշակույթներ կրող ազգեր։

Մանրամասները տեսանյութում․


Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ