Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

March 19, 2020 at 1:00 pm



Քաղվածք Երևանի  մշակույթի  պետական  քոլեջի տնօրենի հրամանից՝ արտակարգ դրության պայմաններում դասընթացները կազմակերպելու մասին․

Հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի թիվ 02/08.1/6735-20, 18․03․2020թ․ գրությունը և ելնելով արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ Երևանի  մշակույթի պետական քոլեջը /այսուհետ ԵՄՊՔ/   անցում է կատարում հեռավար ուսուցման կառուցակարգերի կիրառմանը։

1. 2020 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ ԵՄՊՔ-ում   ընդհանուր մասնագիտական և հանրակրթական առարկաները  կազմակերպել առցանց՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, ուսանողներին ուղարկելով կրթական ծրագրով նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը, առաջադրանքները, գրականության ցանկերը։     Առցանց դասավանդման ընթացքում իրականացնել ոչ միայն գիտելիքների և կարողությունների հաղորդում, այլ նաև ուսանողների հարցումներ և գնահատում։

2. Ամբիոնների վարիչներին և կուրսղեկներին հանձնարարել համակարգել դասախոսների և ուսանողների հաղորդակցության օնլայն հարթակների ստեղծումը, դասախոսների հետ աշխատել հեռավար ուսուցման միջոցներով, բարեխղճորեն կատարել առաջադրանքները՝ հանդես բերելով պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք։

3. Անհատական մասնագիտական դասընթացները հնարավորինս համակարգել առցանց, պարի, անսամբլային, երգչախմբային, դերասանի արվեստ, երաժշտական ոճաբանություն, կարի տեխնոլոգիա,  նյութագիտություն դասընթացները  կազմակերպել    արտակարգ դրության ավարտից հետո  արագացված կարգով։

4. Կուրսերի  ավագներին  հանձնարարել հնարավորինս օժանդակել քոլեջի առցանց ուսումնական գործընթացների կազմակերպման աշխատանքներին։                               

5. Ցանկացած հարցի դեպքում դիմել  տվյալ առարկայի  դասախոսսին  և մաանագիտության  ամբիոնի վարիչին։                                                                                                                                          

6. ԵՄՊՔ-ում գործող  միջին մասնագիտական ծրագիրը  հեռավար ուսուցման միջոցներով կազմակերպելու և 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացին նախապատրաստվելու համար կուրսղեկներին,  ուսումնական  մասին, ամբիոններին   խնդրում ենք իրականացնել ներքոհիշյալ աշխատանքները. 
ա) հավաքագրել ԵՄՊՔ-ի  ավարտական կուրսերի ուսանողների հեռահաղորդակցման բոլոր հնարավոր տվյալները /կոնտակտային բոլոր միջոցները/՝
— հեռախոսահամարներ,
— էլեկտրոնային փոստի հասցեներ,
— սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերի հասցեներ,
— այլ,
բ) հետադարձ կապի ապահովման և հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով այդ բոլոր տվյալները փոխանցել համապատասխան դասախոսներին,
գ) հավաքագրել դասախոսների հեռահաղորդակցման բոլոր հնարավոր կոնտակտային տվյալները /հեռախոսահամարներ, էլ. փոստի հասցեներ, սոցկայքերում գրանցված օգտատերերի հասցեներ և այլն/ և փոխանցել ուսանողներին,  
դ) դասախոսներին տրամադրել ս․ թ․ մարտի 4-ից մինչև մարտի 7-ը՝ ներառյալ, և մարտի 13-ից մինչև ապրիլի 14-ը իրենց դասընթացների գծով կատարման ենթակա ժամաքանակները,
ե) միջոցներ ձեռնարկել ԵՄՊՔ  ուսանողների ամփոփիչ ատեստավորման նախապատրաստման ուղղությամբ, դասախոսների հետ պայմանավորվածություն ձեռք բերել դասընթացների առցանց անցկացման եղանակների և գործիքների, դրանց ձևաչափերի և ժամկետների վերաբերյալ,
զ) դասախոսների հետ պայմանավորվածություն ձեռք բերել դասընթացների առցանց անցկացման եղանակների և գործիքների, դրանց ձևաչափերի և ժամկետների վերաբերյալ,

7. Առցանց  դասընթացների  կազմակերպման  համար  առաջարկում ենք ըստ անհրաժեշտության օգտագործել հետևյալ  հասանելի միջոցները․
— էլեկտրոնային փոստեր,
— թիմային աշխատանքի համար ստեղծված հարթակներ՝ Trello.com,
— տեսակոնֆերանս ապահովող առցանց հարթակներ՝
ա) ZOOM (Ինտերֆեյսը դյուրին է, թույլ է տալիս ներգրավել մինչև 100 մասնակից, սակայն անվճար տարբերակով հնարավոր է միայն 40 րոպե տևողությամբ տեսակոնֆերանս),
բ) TRueconf — trueconf.ru (թույլ է տալիս ներգրավել մինչև 10 մասնակից),
գ) Google Hangouts Meet (առանց սահմանափակումների, աշխատում է նաև խելախոսների միջոցով),
դ) webinar.ru, որն ունի արագ կապուղու հնարավորություն, սակայն մասնակիցների թիվն անվճար տարբերակով չի կարող գերազանցել 5-ը։

8․Նաև  ներկայացնում ենք տեսակոնֆերանսի հնարավորություն ընձեռող ծրագեր և հարթակներ․
— Skype
— Youtube live
— Facebook live
— Instagram live
— Zangi
— Malil.ru Myteam
— Linkchat
— Viber
— Whatsapp
— Facebook Messեnger

9․ Կարող եք օգտագործել այլ օգտակար կայքեր․
1. https://smallpdf.com/ru/pdf-to-word — Փաստաթղթերը ձևափոխելու հարթակ,
2. https://pdf.io/ru/pdf2doc/ — Փաստաթղթերը ձևափոխելու հարթակ,
3. http://unicodenow.com/ — ANSI-UNICODE առցանց փոխարկիչ,
4. https://www.canva.com – Առցանց շնորհանդես ստեղծելու համար նախատեսված հարթակ,
5. https://avatan.ru/ — Նկարները ձևափոխելու առցանց միջոց,
6. https://editor.0lik.ru/en/ — Նկարներ ստեղծելու և ձևափոխելու առցանց միջոց,
7. https://cloud.mail.ru/ -Ֆայլերի ամպային պահպանում,
8. https://drive.google.com — Ֆայլերի ամպային պահպանում։


10. Քոլեջի այն դասախոսներին և ուսանողներին, ովքեր տեխնիկական պատճառներով հնարավություն  չեն  ունենա   իրականացնել առցանց դասերը, տալ  հնարավորություն արտակարգ դրության ավարտից հետո դասընթացները կազմակերպել լրացուցիչ  պարապմունքների միջոցով՝ ամբողջ ուսումնական ծրագիրն իրականացնելու նպատակով։

11. Յուրաքանչյուր  երկուշաբթի  ամբիոնների վարիչներին հանձնարարել ներկայացնել դասախոսների կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ուսումնական գծով փոխտնօրենին արտակարգ դրության ընթացքում և ավարտին,                                                                                                                 
12. Վերոնշյալ գործընթացների համակարգման պատասխանատվությունը վերապահել ԵՄՊՔ  ուսումնական  աշխատանքի  գծով տնօրենի տեղակալին:

13. Յուրաքանչյուր երկուշաբթի տնօրենին  ներկայացնել տեղեկատվություն նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված առցանց դասընթացների և ամփոփիչ ատեստավորման գործընթացի նախապատրաստման վերաբերյալ:

14. Ցանկացած հարցի դեպքում պարզաբանումներ  ստանալու համար   կարող եք  դիմել ԵՄՊՔ  տնօրինություն  /[email protected]/։

ԵՄՊՔ-ի  հարգելի  ուսանողներ այս  ամբողջ  ժանակահատվածում  դասախոսները ձեզ հետ կապ կհաստատեն,  կտրամադրեն  նյութեր և առաջադրանքներ,  ինչին խնդրում ենք  վերաբերվել բարեխիղճ  և դրսևորել  բարձր  պատասխանատվություն։ Առցանց կրթության այս ընթացքը հնարավորություն է  ապահովելու  ուսումնական գործընթացի անընդհատությունը՝ չունենալով կորուստներ մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձևավորման ճանապարհին։ Քանի որ  այն  կիրառվում է  առաջին անգամ արտակարգ իրավիճակների պայմաններում,  հնարավորություն  է  ստեղծում  ինքնուրույն աշխատելու,  ինքնակրթության միջոցով լրացնելու ձեր  գիտելիքների  տիրույթը:   

Եղեք  առողջ և  հետևեք  անվտանգության  կանոններին:

ԵՄՊՔ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ



Recent Posts

  • Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը
    17 Aug, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողների կողմից Ձեռներեցություն առարկայի արդյունքների ամփոփում
    15 Jun, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները այցելեցին Նկարիչների միություն
    10 Mar, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողներն այցելեցին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
    23 Feb, 2021
  • Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
    23 Feb, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
    12 Jan, 2021
  • Երգիչ Վրեժ Կիրակոսյանը ԵՄԱՊՔ իր սաների հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նվիրված է հայ զինվորին...
    31 Dec, 2020

Extra info

Replace this text with some additional info. If there is no extra info, you can hide this text or hide this block by clicking the icon at the above right corner.

Cart

Cart is empty.

Log in




Forgot password?
Create account
Login to existing account
My orders
My reviews
My details
Log out

Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ