Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
February 23, 2021 at 12:33 pm
«Ռեժիսուրա»
I Բ կուրսի ուսանողները դասը սկսեցին Թումանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության
լուսաբանմամբ։
Դասի հաջորդ փուլում
ուսանողները նախապես բերված գրքերից ընտրեցին այն գիրքը, որն առավել սրտամոտ էր իրենց.
հարցին ճիշտ պատասխանելու դեպքում ընտրած գիրքը նվեր էին ստանում, սխալ պատասխանի դեպքում
այն փոխանցվում էր գրադարանի ֆոնդին։
Եղան նաև ուսանողներ,
որ հարցին ճիշտ պատասխանելուց հետո էլ գիրքը նվիրեցին քոլեջի գրադարանին։
Դասախոս Սոնա
Վանյանն էլ հետաքրքիր մանրամասներ պատմեց Թումանյանի մանկության տարիների, բանաստեղծի
նախասիրությունների ու բնավորության առանձնահատկությունների մասին։
Այսպիսով գրադարանը
հարստացավ նոր գրքերով, իսկ ուսանողները՝ նոր գիտելիքներով...